ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 29 դեկտեմբերի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
29 դեկտեմբերի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Կ.Բալայանի, Վ.Պողոսյանի, քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Հայկ Գրիգորյանի եւ Վիկտորիա Սարգսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
ՀՀ քաղաքացիներ Հայկ Գրիգորյանը եւ Վիկտորիա Սարգսյանը դիմել են
Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ
մասի սահմանադրականությունը:
Դիմումատուները Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում եւ ՀՀ վճռաբեկ դատարանում փորձել են պաշտպանել իրենց իրավունքները եւ սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, գտնում են, որ իրենց
նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 31
հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին:
Դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին
մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4 եւ 5 մասերի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է նաեւ սահմանադրական
դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը, առկա է պետական տուրքի
վճարման անդորրագիրը
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ քաղաքացիներ Հայկ Գրիգորյանի եւ Վիկտորիա Սարգսյանի դիմումն
ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային
ժողովին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿ
22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 դեկտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
