ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 342.1 — Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը 1. Դա
Ամփոփում
Հոդված 342.1. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը 1. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) պաշտոնատար անձի կողմից պաշտ
Ամբողջ Տեքստ
Հոդված
342.1.
Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը
1. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
(342.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-50-Ն)
Հոդված
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
