ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.18 — Վարչական դատարան դիմելը և գործերի քննության ժամկետները 1.
Ամփոփում
Հոդված 222.18. Վարչական դատարան դիմելը և գործերի քննության ժամկետները 1. Սույն օրենսգրքի 222.17-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան դիմում կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: 2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել դիմումը վարույթ ընդունելո
Ամբողջ Տեքստ
Հոդված 222.18. Վարչական դատարան դիմելը և գործերի քննության ժամկետները 1. Սույն օրենսգրքի 222.17-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան դիմում կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել դիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
3. Վարչական դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
