Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 132. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարումը 1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հարկադիր կատարման դիմումը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման: 2. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 3. Սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հայցի ապահովման միջոցներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 132. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարումը 1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հարկադիր կատարման դիմումը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

2. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հայցի ապահովման միջոցները կիրառելու դեպքում դատարանը կարող է, առանց հարկադիր կատարման ուղարկելու դիմում ներկայացնելու, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը:

4. Այն դեպքերում, երբ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել է այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը, սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արգելքները խախտելու համար դատարանի որոշմամբ կարող է նշանակվել դատական տուգանք:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը դատարանն առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը: (132-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն , լրաց.

22.10.25 ՀՕ-351-Ն) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել