ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 79 — Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը 1.
Ամփոփում
Հոդված 79. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը 1. Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը։ Քրեակատարողական հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։ 2. Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 79. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը 1. Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը։ Քրեակատարողական հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։
2. Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։ Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով։ Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական տարբերանշան: Դատապարտյալի հանդերձանքը չպետք է լինի ճնշող կամ նվաստացնող։
3. Դատապարտյալը պետք է ապահովված լինի իր հիգիենայի պահանջները բավարարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով։ Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
4. Դատապարտյալը պատժի կատարման ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերքով։ Սննդամթերքի որակը և սննդարարությունը սահմանված չափաբաժիններից որևէ կերպ պակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է։ Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ հիվանդ դատապարտյալն ապահովվում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով։ Դատապարտյալը պետք է ապահովված լինի խմելու ջրով։ Հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք առաջացնող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սույն օրենսգրքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն։ Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, ինչպես նաև այն առարկաների ցանկը, որոնք արգելված է վաճառել դատապարտյալին, սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
6. Դատապարտյալին տրամադրվում է ամենօրյա ոչ պակաս, քան մեկ ժամ, իսկ հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ անչափահաս դատապարտյալներին՝ ոչ պակաս, քան երկու ժամ տևողությամբ զբոսանք, որը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ դրա համար նախատեսված բացօթյա տարածքում։ Դատապարտյալի զբոսանքի տևողությունը սահմանվում է սույն օրենսգրքով՝ հաշվի առնելով անվտանգային գոտու տեսակը։ Դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնները խախտելու դեպքում զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել։
7. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները , հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները , սննդամթերքի օրական միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
