ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 486 — Ապրանքի որակի երաշխիքը 1.
Ամփոփում
Հոդված 486. Ապրանքի որակի երաշխիքը 1. Ապրանքը, որը վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին, պետք է գնորդին հանձնելու պահին համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին, եթե այդ պահանջներին ապրանքի համապատասխանությունը որոշելու այլ պահ նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Ապրանքը պետք է ողջամիտ ժամկետում պիտանի լինի այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է: 2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 486. Ապրանքի որակի երաշխիքը 1. Ապրանքը, որը վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին, պետք է գնորդին հանձնելու պահին համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին, եթե այդ պահանջներին ապրանքի համապատասխանությունը որոշելու այլ պահ նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Ապրանքը պետք է ողջամիտ ժամկետում պիտանի լինի այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը` տրամադրելու ապրանքի որակի երաշխիք, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այնպիսի ապրանք, որը պայմանագրով սահմանված որոշակի ժամանակահատվածում (երաշխիքային ժամկետ) պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին:
3. Ապրանքի որակի երաշխիքը տարածվում է դրա բոլոր բաղադրամասերի (կոմպլեկտավորող տարրերի) վրա, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
