ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասը «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը «մարմինները» բառից հետո լրացնել «, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասից, 41-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ 41-րդ հոդվածի 2-րդ մասի «նման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, դաստիարակչական» բառը, իսկ 605-րդ հոդվածի 1-ի մասի «նույնանման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերից, 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ 1068-րդ հոդվածի 3-րդ մասի «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-367-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-367-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.11.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.11.2025 Հիմնական ակտ 22.10.2025, ՀՕ-367-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-367-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
