Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Իբրահիմյան — ՍԴ3/0099/01/10
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Իբրահիմյան — ՍԴ3/0099/01/10

Վճռաբեկ դատարանՍԴ3/0099/01/1020 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2010 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 91252610 քրեական գործը: 2010 թվականի ապրիլի 27-ին Զադե Այլազի Իբրահիմյանը ձերբակալվել է: 2010 թվականի ապրիլի 30-ին Զ.Իբրահիմյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի նոյեմբերի 11-ին Զ.Իբրահիմյանին առաջադրվ

Ամբողջ Տեքստ

ՍԴ3/0099/01/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ3/0099/01/10

Նախագահող դատավոր՝ Ս.Չիչոյան

Դատավորներ՝ Ե.Դարբինյան

Գ.Ավետիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ` դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ`

դատախազ՝

2018 թվականի սեպտեմբերի 20-ին

Ա.ԱՊՐԵՍՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ դատապարտյալ Զադե Այլազի Իբրահիմյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 91252610 քրեական գործը:

2010 թվականի ապրիլի 27-ին Զադե Այլազի Իբրահիմյանը ձերբակալվել է: 2010 թվականի ապրիլի 30-ին Զ.Իբրահիմյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի նոյեմբերի 11-ին Զ.Իբրահիմյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի նոյեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 14-ին կայացրած դատավճռով Զ.Իբրահիմյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ և պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 /մեկ/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկում՝ 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում՝ 6 /վեց/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ հանցանքների

համակցությամբ

պատիժ

նշանակելու

կանոնների

կիրառմամբ

նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 /տասը/ տարի ժամկետով:

3

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ ամբաստանյալ Զ.Իբրահիմյանի, պաշտպան Գ.Շիրինյանի և մեղադրող Կ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել են, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ.Շիրինյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վերադարձվել է:

5.

2018

թվականի

հուլիսի

23-ին

դատապարտյալ

Զ.Իբրահիմյանը

նոր

հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի օգոստոսի 2-ին որոշել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման վերանայման վարույթ և դատապարտյալ Զ.Իբրահիմյանի վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Զ.Իբրահիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելիս Առաջին ատյանի դատարանը դատավճռով հաստատված է համարվել հետևյալը. ([Զ.Իբրահիմյանը,] հանդիսանալով թիվ 59703 զորամասի

ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային, 2010թ. ապրիլի 17-ին և 18-ին թիվ 102 մարտական դիրքի դիտակետում մարտական հերթապահություն իրականացնելիս, խախտելով

ՀՀ

անվտանգության

ապահովմանն

ուղղված

մարտական

հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է նույն դիրքի դիտակետը` առանց հսկողության թողնելով այն ու գնացել նշված դիրքի գետնատնակ` դրանով իսկ ՀՀ անվտանգությանն էական վնաս պատճառելու սպառնալիք ստեղծելե1:

7. Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թվականի փետրվարի 1-ին:

1

Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 140:

4

7.1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված թիվ ՀՕ-34-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստարկել է, որ իր վերաբերյալ կայացված դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասն օրենսդրի կողմից փոփոխության է ենթարկվել, որի հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի

365-րդ

հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված արարքը դադարել է լինել հանրորեն վտանգավոր:

Այդ

առնչությամբ

որպես

նոր

հանգամանք

վկայակոչելով

ՀՀ

սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշումը՝ Զ.Իբրահիմյանը Վճռաբեկ դատարանին խնդրել է նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման վերանայման վարույթ հարուցել, և այն վերանայել, բեկանել ու փոփոխել իր վերաբերյալ կայացված դատական ակտը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով իրեն 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու առնչությամբ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված թիվ ՀՕ-34-Ն օրենքն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հիմք է:

10. Մինչ 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8ին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-34-Ն օրենքով կատարված փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը շարադրված էր հետևյալ խմբագրությամբ.

(Հայաստանի

հայտնաբերելու

Հանրապետության

և

դրան

վրա

դիմակայելու

անակնկալ

կամ

հարձակումը

Հայաստանի

ժամանակին

Հանրապետության

անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել՝

5

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետովե: 2013 թվականի ապրիլին 30-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի 18-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածում կատարված փոփոխություններով նույն հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. (Հայաստանի Հանրապետության վրա

անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի

Հանրապետության

անվտանգության

ապահովմանն

ուղղված

մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետովե:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածն ամրագրում է. ((...) Արարքի

պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե: ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. (Արարքի

հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածը նախատեսում է.

(1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանըե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. (Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում

են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական

գործով

դատարանի

կիրառած

օրենքի

դրույթը

ճանաչել

է

6

Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում2 բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2.1) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական

ակտը

կայացրած

պատասխանատվության՝

տվյալ

դատավորը

գործով

ենթարկվել

է

կարգապահական

արդարադատություն

իրականացնելիս

նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերումե:

Մեջբերված նորմերի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի

փետրվարի

14-ի

որոշման

շրջանակներում

արձանագրել

է.

((...)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, արարքի պատժելիությունը վերացնող օրենքը

հետադարձությամբ

բացակայության

կիրառելու

պայմաններում,

հատուկ

մինչև

ՀՀ

քրեադատավարական

կարգի

Ազգային

կողմից

ժողովի

համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն

ապահովելու,

ինչպես

նաև

անձի

հիմնական

իրավունքների

և

ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող

2

Մանրամասն տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴՈ-1359 որոշումը:

7

օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանքե3:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. ա)

Առաջին

ատյանի

դատարանի՝

2011

թվականի

սեպտեմբերի

14-ի

դատավճռով Զ.Իբրահիմյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլ հանցավոր արարքների, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով թիվ 59703 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային՝ 2010 թվականի ապրիլի 17-ին և 18-ին թիվ 102 մարտական դիրքի դիտակետում մարտական հերթապահություն իրականացնելիս խախտելով

ՀՀ

անվտանգության

ապահովմանն

ուղղված

մարտական

հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է նույն դիրքի դիտակետը` առանց հսկողության թողնելով այն ու գնացել նշված դիրքի գետնատնակ` դրանով իսկ ՀՀ անվտանգությանն էական վնաս պատճառելու սպառնալիք ստեղծել4: ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի համար նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ հանցանքների

նշանակված

համակցությամբ

պատիժները

պատիժ

նշանակելու

կանոնների

մասնակիորեն

գումարելու

միջոցով

կիրառմամբ՝

Զ.Իբրահիմյանի

նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 տարի ժամկետով5:

բ) Զ.Իբրահիմյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թվականի փետրվարի 1-ին6:

գ) 2013 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքով փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում, և հիշյալ օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ քրեական պատասխանատվություն սահմանելով Հայաստանի

Հանրապետության

վրա

անակնկալ

հարձակումը

ժամանակին

հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է պատճառել: Մինչդեռ 2010

3

Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

5Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

6Տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը:

8

թվականի ապրիլ ամսին, այսինքն՝ Զ.Իբրահիմյանի կողմից սույն որոշման 6-րդ կետում նկարագրված արարքը կատարելու ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանել Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու

կամ

ՀՀ

անվտանգության

ապահովմանն

ուղղված

մարտական

հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը (1) վնաս է պատճառել կամ (2) այդպիսի վնաս պատճառելու

սպառնալիք է ստեղծել7:

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով Զ.Իբրահիմյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այնպիսի արարքի համար, որը 2013 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-34Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում դադարել է հանցավոր լինել, քանի որ կատարված փոփոխություններից հետո քրեական պատասխանատվություն է նախատեսվել միայն վնաս պատճառելու, այլ ոչ թե նաև վնաս պատճառելու սպառնալիք ստեղծելու համար:

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստերի նկատմամբ

կիրառելով

սույն

որոշման

10-11-րդ

կետերում

շարադրված

վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի ապրիլին 30-ին ընդունված թիվ ՀՕ-34-Ն օրենքը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հիմք է:

14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշման վերանայման արդյունքում սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերը պետք է բեկանել և փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել Զ.Իբրահիմյանի անմեղությունը և նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ հանցանքների

7

համակցությամբ

Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

պատիժ

նշանակելու

կանոնների

կիրառմամբ

9

նշանակված պատիժները մասնակիորեն գումարելիս Առաջին ատյանի դատարանը չի հստակեցրել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից մասնակի գումարման ենթակա պատժաչափը, և այդ հանգամանքը հօգուտ դատապարտյալի մեկնաբանելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զ.Իբրահիմյանի նկատմամբ նշանակված 10 տարի ժամկետով ազատազրկումից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված 1 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցության կանոններով նշանակված 8 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը:

Ելնելով

վերոգրյալից

Սահմանադրության

և

162-րդ,

ղեկավարվելով

163-րդ,

171-րդ

Հայաստանի

Հանրապետության

հոդվածներով,

Հայաստանի

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ,

3611-

րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ և 426.9-րդ հոդվածներով, (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Զադե Այլազի Իբրահիմյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը վերանայել:

2. Զադե Այլազի Իբրահիմյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել Զադե Այլազի Իբրահիմյանի անմեղությունը և նրան արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Զադե

Այլազի

Իբրահիմյանի

նկատմամբ

նշանակված

10

տարի

3.

ժամկետով

ազատազրկումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված 1 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը

10

և վերջնական թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, 359րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցության կանոններով նշանակված 8 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը: Պատժի սկիզբը հաշվել 2010 թվականի ապրիլի 27-ից։ Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է

մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Դատավորներ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴ3/0099/01/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել