Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — ՊԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — ՊԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 23. Պ ԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1. Պատմական և մշակութային հողեր են համարվում պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, պետական գերեզմանատների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 23. Պ ԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1. Պատմական և մշակութային հողեր են համարվում պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, պետական գերեզմանատների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասերը: Պատմական և մշակութային օբյեկտների տեսողական, լանդշաֆտային, պատմական ու քաղաքաշինական միջավայրի պահպանության նպատակով օրենսդրությանը համապատասխան ստեղծվում են պահպանական գոտիներ, որոնց սահմանները տեղանքում առանձնացվում են հատուկ նշաններով: Պատմական և մշակութային նշանակության հողամասերի օգտագործման և պահպանության գոտիները սահմանվում են օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով ու արտահայտվում են քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերում:

2. Պատմական և մշակութային հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն: 3. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-186-Ն) (23-րդ հոդվածը փոփ.

27.11.06 ՀՕ-186-Ն, 29.04.15 ՀՕ-28-Ն) Գ Լ ՈՒ Խ 8. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել