Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 47. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները 1. Պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) տեսակցության իրավունքի սահմանափակում. 4) հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում. 5) տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում. 6) տեղափոխում պատժախու

Ամբողջ Տեքստ

Հոդված 47. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները 1. Պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) տեսակցության իրավունքի սահմանափակում. 4) հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում. 5) տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում. 6) տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով։

2. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տույժի միջոցը չի կիրառվում։

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները դատապարտված զինծառայողի նկատմամբ կիրառվում են կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով։ Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել