Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1679 դեկտեմբերի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 9 դեկտեմբերի 1997 թ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ազգային ժողովը սահմանադրական դատարանի անդամ է նշանակում Սահմանադրությամբ նախատեսված կարգով»: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 3 հոդվածի առաջին մասում «հայերեն լեզվին» բառերը փոխարինել «հայերենին» բառով: Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով` «Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի մշակման հեղինակ կամ համահեղինակ»: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 6 հոդվածը «անկախությունը» բառից հետո լրացնել «մրցակցությունը» բառով: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 9 հոդվածի` ա) վերնագրում «հավասարությունը» բառը փոխարինել «իրավահավասարությունը» բառով. բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սահմանադրական դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանի անդամն ունի մեկ ձայնի իրավունք»: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 12 հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Սահմանադրական դատարանի անդամին կարելի է ձերբակալել կամ խուզարկել` միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թույլտվությամբ»: Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով` «Օրենքով սահմանված կարգով ապահովվում է սահմանադրական դատարանի և նրա անդամների անվտանգությունը»: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 13 հոդվածը` ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մասով` «Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ»: Այդ կապակցությամբ հոդվածի առաջին և երկրորդ մասերը համարել համապատասխանաբար երկրորդ և երրորդ մասեր` երրորդ մասում «3» թիվը փոխարինելով «2» թվով. բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով` «Սահմանադրական դատարանի անդամի համար սահմանվում է արձակուրդ` 36 աշխատանքային օր: Դիմումի նախնական ուսումնասիրման և գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել: Սահմանադրական դատարանի անդամներին սահմանադրական դատարանի նախագահի ներկայացմամբ կարող է շնորհվել դատավորի բարձրագույն որակավորման դաս: Սահմանադրական դատարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներին դատարանի աշխատողների դասային կոչումներ շնորհում է սահմանադրական դատարանի նախագահը»: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 14 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 14. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման հիմքերը Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, և պաշտոնը համարվում է թափուր, եթե` 1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը. 2) նա մահացել է. 3) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

4. Նա, իրեն նշանակած պետական մարմին` իր լիազորությունները դադարեցնելու համար գրավոր դիմելուց և այդ մասին սահմանադրական դատարանին տեղեկացնելուց առնվազն 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կրկնում է իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը. 5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած. 6) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ: Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա` 1) երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի մասնակցել սահմանադրական դատարանի նիստերին. 2) ժամանակավոր անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով չորս ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու սահմանադրական դատարանի անդամի պարտականությունները. 3) կատարել է սահմանադրական դատարանի անդամի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արարք: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման ու պաշտոնը թափուր մնալու դեպքում սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնը թափուր մնալու օրվանից հաշված երկօրյա ժամկետում դիմում է համապատասխանաբար` Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով` սահմանադրական դատարանի նոր անդամ նշանակելու խնդրանքով: Ազգային ժողովի նախագահն այդ մասին առաջիկա նիստում տեղյակ է պահում Ազգային ժողովին: Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է սահմանադրական դատարանի անդամին նշանակած մարմին: Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման հարցը կարող է դատարանի անդամին նշանակած մարմնի քննարկման առարկա դառնալ սահմանադրական դատարանի` օրենքով սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա»: Հ ՈԴՎԱԾ 8. Օրենքի 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 16. Սահմանադրական դատարանի գործունեության կազմակերպումը Սահմանադրական դատարանի աշխատանքները կազմակերպում և նրա գործունեությունը ղեկավարում է սահմանադրական դատարանի նախագահը, վերջինիս բացակայության ժամանակ և նրա հանձնարարությամբ` տեղակալը, իսկ տեղակալի բացակայության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` դատարանի անդամներից որևէ մեկը Սահմանադրությանը, սույն օրենքին և սահմանադրական դատարանի կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան»: Հ ՈԴՎԱԾ 9. Օրենքի 21 հոդվածի առաջին մասը «կատարվում է բանավոր» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 21(1) հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21(1) և 21(2) հոդվածներով` « Հ ՈԴՎԱԾ 21(1). Գրավորությունը Պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի հարցով, ինչպես նաև սույն օրենքի 56 և 62 հոդվածներով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի որոշմամբ, սահմանադրական դատարանի նիստում գործի քննությունը կարող է անցկացվել գրավոր ընթացակարգով: Կողմերի գրավոր դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի քննությունը կատարվում է բանավոր: Գրավոր ընթացակարգով անցկացվող նիստերին դիմող կողմերը, նրանց ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, գործով սահմանադրական դատարան հրավիրված անձինք և մասնագետներն իրենց բացատրությունները, եզրակացությունները և սահմանադրական դատարանի անդամների հարցերի պատասխանները, սահմանադրական դատարանի որոշմամբ, ներկայացնում են ինչպես գրավոր, այնպես էլ` բանավոր` սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետներում: Գրավոր ընթացակարգի դեպքում գործի բոլոր նյութերը սահմանադրական դատարանի անդամներին տրվում են նիստից առնվազն 5 օր առաջ: « Հ ՈԴՎԱԾ 21(2). Մրցակցությունը Սահմանադրական դատարանի նիստում գործերի քննությունը կատարվում է մրցակցության սկզբունքով: Կողմերն իրենց դիրքորոշումն ազատ արտահայտելու և փաստարկներն ու հակափաստարկները շարադրելու միջոցով նպաստում են դատարանի կողմից գործով որոշում ընդունելուն»: Հ ՈԴՎԱԾ 11. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 22. Անընդհատությունը Սահմանադրական դատարանի` յուրաքանչյուր գործով նիստը շարունակվում է անընդհատ` բացի հանգստի և սահմանադրական դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից: Մինչև գործի քննության ավարտը կամ քննության հետաձգումը նիստում այլ գործեր կարող են քննվել բացառիկ դեպքերում` սահմանադրական դատարանի որոշմամբ»: Հ ՈԴՎԱԾ 12. Օրենքի 23 հոդվածի վերնագրում «հավասարությունը» բառը փոխարինել «իրավահավասարությունը» բառով: Հ ՈԴՎԱԾ 13. Օրենքի 24 հոդվածի` ա) առաջին մասում «հայերեն լեզվով» բառերը փոխարինել «հայերենով» բառով. բ) երկրորդ մասում «հայերեն լեզվին» բառերը փոխարինել «հայերենին» բառով: Հ ՈԴՎԱԾ 14. Օրենքի 27 հոդվածի երրորդ մասը «ակտի անվանումը» բառերից հետո լրացնել «և դրա» բառերով: Հ ՈԴՎԱԾ 15. Օրենքի 28 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով` «Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր փաստաթղթեր կարող է ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ»: Հ ՈԴՎԱԾ 16. Օրենքի 30 հոդվածի երկրորդ մասում «12» թիվը փոխարինել «8» թվով: Հ ՈԴՎԱԾ 17. Օրենքի 35 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բառերով` «իսկ վերջինիս բացակայության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը»: Հ ՈԴՎԱԾ 18. Օրենքի 36 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում գործի քննության բանավոր կամ գրավոր ընթացակարգի վերաբերյալ»: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը համարել համապատասխանաբար երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասեր: Հ ՈԴՎԱԾ 19. Օրենքի 37 հոդվածի 1-ին կետը «քննարկվելիք» բառից հետո լրացնել «և քննարկված» բառերով: Հ ՈԴՎԱԾ 20. Օրենքի 39 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 39. Դատավարության կողմերը Սույն օրենքի 5 հոդվածի 1-ին և 3-9-րդ կետերով նախատեսված հարցերի լուծման ժամանակ սահմանադրական դատարանում կողմեր կարող են լինել` 1) սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող պետական մարմիններն ու անձինք. 2) սահմանադրական դատարանում վիճարկվող` սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետում նշված իրավական ակտեր ընդունած կամ հրապարակած պետական մարմինն ու պաշտոնատար անձը. 3) այն պետական մարմինը, որի որոշումները վիճարկվում են սահմանադրական դատարանում.

4) Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների հիմնավորվածության մասին հարցի քննության ժամանակ. 5) այն կուսակցությունը, որի գործունեության կասեցման կամ արգելման հարցը որոշվում է սահմանադրական դատարանում. 6) սահմանադրական դատարանի անդամը` սույն օրենքի 5 հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում»: Հ ՈԴՎԱԾ 21. Օրենքի 42 հոդվածի 4-րդ կետից հանել «գործը զեկուցող դատարանի անդամին» բառերը: Հ ՈԴՎԱԾ 22. Օրենքի 44 հոդվածի` ա) չորրորդ մասից հանել «և կողմերը» բառերը. բ) հինգերորդ մասը «հետազոտման կարգի մասին» բառերից հետո լրացնել «դատարանի անդամների կարծիքը» բառերով: Հ ՈԴՎԱԾ 23. Օրենքի 52 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը համարել չորրորդ մաս` շարադրելով հետևյալ խմբագրությամբ` «Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ: Արձանագրության մեջ նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները»: Այդ կապակցությամբ հոդվածի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ մասերը համարել համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասեր: Հ ՈԴՎԱԾ 24. Օրենքի 53 հոդվածի 2-րդ կետում «կիրարկվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով: Հ ՈԴՎԱԾ 25 . Օրենքի 54 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով` «Սահմանադրական դատարանը` գործի քննության ընթացքում իրավախախտման փաստեր հայտնաբերելիս, դրանց մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց»: Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս: Հ ՈԴՎԱԾ 26. Օրենքի 55 հոդվածի վերնագրում «հարցերով դիմելը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով: Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Սահմանադրական դատարանը դիմումում առաջադրված հարցի առնչությամբ պարզում է դրանում նշված իրավական ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, հիմք ընդունելով` 1) իրավական ակտի ձևը. 2) իրավական ակտն ընդունելու ժամանակը, ստորագրելու, հրապարակելու և գործողության մեջ դնելու սահմանված կարգի պահպանումը. 3) իրավական ակտի նորմերի բովանդակությունը. 4) մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակումների շրջանակները և հիմքերը.

5) Սահմանադրությամբ նախատեսված` իշխանությունների տարանջատման սկզբունքը. 6) պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.

7) Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը»: Հ ՈԴՎԱԾ 27. Օրենքի 56 հոդվածի վերնագրում «հարցերով դիմելը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով: Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Տվյալ գործով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող. 2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, ամբողջությամբ կամ դրանց մի մասը, ճանաչել Սահմանադրությանը չհամապատասխանող»: Հ ՈԴՎԱԾ 28. Օրենքի 57 հոդվածի վերնագրում «հարցերով դիմելը» բառերը փոխարինել «քննությունը» բառով: Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով` «Որպես պատասխանող կողմ, կարող է հանդես գալ հանրաքվեների կամ ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը: Սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ»: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել չորրորդ մաս` «մեկամսյա» բառը փոխարինելով «յոթնօրյա» բառով: Հ ՈԴՎԱԾ 29. Օրենքի 58 հոդվածի` ա) վերնագրում «ճանաչելը» բառը փոխարինել «ճանաչելու հարցերի քննությունը» բառերով. բ) երկրորդ մասում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով: Հ ՈԴՎԱԾ 30. Օրենքի 59 և 60 հոդվածների վերնագրերում «եզրակացություն տալը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով: Հ ՈԴՎԱԾ 31. Օրենքի 60 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով` «Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 6-րդ կետով նախատեսված հարցերով դիմումն ընդունում է նախնական քննարկման, գործը քննում և եզրակացություն է տալիս դիմումն ստանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում»: Հ ՈԴՎԱԾ 32. Օրենքի 61 և 62 հոդվածների վերնագրերում «մասին եզրակացություն տալը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով: Հ ՈԴՎԱԾ 33. Օրենքի 63 հոդվածի վերնագրում «կասեցումը կամ արգելումը» բառերը փոխարինել «կասեցման կամ արգելման հարցի քննությունը» բառերով: Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով` «Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման դեպքում»: Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 29 դեկտեմբերի 1997 թ. ՀՕ-167 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-167 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.01.1998-01.07.2006) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.12.30/30 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.12.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.01.1998 Ուժը կորցրել է 01.07.2006 Հիմնական ակտ 09.12.1997, ՀՕ-167 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.11.1995, ՀՕ-19 20.11.1995, ՀՕ-19 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 09.12.1997, ՀՕ-168 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-167
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել