«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «ԺԵ» ԵՎ «ԺԶ» ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 հունվարի 2018թ. ՍԴԱՈ - 1 | «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «ԺԵ» ԵՎ «ԺԶ» ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 205
Ամբողջ Տեքստ
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» եՎ «ժզ» եՎ 18-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեվ «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի եվ ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձեվավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման եՎ դուրսգրման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՀ կառավարության թիվ 2052-ն որոշման Հավելված 1-ի 3-րդ եՎ 14-րդ կետերի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍահմանադրությանԸ համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» և 18-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՀ կառավարության թիվ 2052-Ն որոշման Հավելված 1-ի 3-րդ և 14-րդ կետերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կարճելու մասին գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» և 18-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՀ կառավարության թիվ 2052-Ն որոշման Հավելված 1-ի 3-րդ և 14-րդ կետերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոհիշյալ դիմումով գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով ենթակա է կարճման: 2016թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այն ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 1-ից: Նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի համաձայն այդ օրվանից ուժը կորցրած է ճանաչվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը (բացառությամբ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների որոշ դրույթների), որի հիման վրա ուժը կորցնում է նաև ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2052-Ն որոշումը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մաս):
3. Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» և 18-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՀ կառավարության թիվ 2052-Ն որոշման Հավելված 1-ի 3-րդ և 14-րդ կետերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
22 հունվարի 2018 թվականի
ՍԴԱՈ-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
