«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 մարտի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 մարտի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով «Մելտեքս» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Մելտեքս» ՍՊԸ-ն 15.02.2011թ. դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի սահմանադրականությունը:
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել
է. «ՀՀ Սահմանադրության 18, 19, 101-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածն այնքանով, որքանով «նոր հանգամանքներով» դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները, այդ թվում բողոքը մերժելը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ»։
3.Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
Դիմողի կարծիքով սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթով նախատեսված իրավակարգավորումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին և իրավական դիրքորոշումներին, ՀՀ Սահմանադրության 18, 19, 101- րդ հոդվածներին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի դրույթները հավասարապես վերաբերում են ինչպես «նոր երևան եկած հանգամանքներին», այնպես էլ «նոր հանգամանքներին»։ Դիմողի կարծիքով «նոր երևան եկած հանգամանքի» պարագայում Սահմանադրության տեսանկյունից իրավաչափ է դատական ակտը վերանայող դատարանին լիազորել, որպեսզի վերջինս նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու որոշում կայացնելուց հետո վերանայման արդյունքում գտնի, որ դատական ակտը պետք է թողնել ուժի մեջ, իսկ բողոքը մերժել։ Իսկ «նոր հանգամանքի» պարագայում նշված իրավակարգավորումը դատարաններին հնարավորություն տալով նախորդ դատական ակտն ուժի մեջ թողնել, հնարավորություն չի ստեղծում կատարել ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, այնպես էլ ՄԻԵԴ-ի վճիռը, քանի որ իրավունքի խախտման փաստը հնարավոր է միայն դատական ակտը բեկանելու և նոր հանգամանքին համապատասխան ներկայացված պահանջով բողոքի բավարարման դեպքում։
4. Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ չկան «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածներով կարգավորվող անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:
2. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
2 մարտի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
