Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 244 — Փոխադրամիջոցների գ ույքահարկի դրույքաչափերը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 244AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 244 — Փոխադրամիջոցների գ ույքահարկի դրույքաչափերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 244. Փոխադրամիջոցների գ ույքահարկի դրույքաչափերը 1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով. 1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` ա. 1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ, բ. 121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յ

Ամբողջ Տեքստ

Հոդված 244. Փոխադրամիջոցների գ ույքահարկի դրույքաչափերը 1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով. 1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` ա. 1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ, բ. 121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ, գ. 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ.

2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` ա. 1-ից 200 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ, բ. 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ:

2. Մոտոցիկլետների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 40 դրամ դրույքաչափով:

3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 150 դրամ դրույքաչափով:

4. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիներից յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

5. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և հետագա յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկի գումարը պակասեցվում է հարկի գումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան գույքահարկի գումարի 50 տոկոսը:

6. Անկախ սույն հոդվածի 5-րդ մասի դրույթներից, բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար փոխադրամիջոցների գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

7. Փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է` համապատասխան հզորության նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:

8. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչև տասը տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերը: Գ Լ ՈՒ Խ 52 ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել