Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի հիսնապատիկի չափով 2. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնու

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի հիսնապատիկի չափով 2. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար բազային տուրքի հարյուրապատիկի չափով 3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի տասնապատիկի չափով 4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով 4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար բազային տուրքի երեսնապատիկի չափով 5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու բազային տուրքի յոթնապատիկի չափով 6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով 6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով 7. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը բազային տուրքի հնգապատիկի չափով 9. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 10. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 11. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 12. Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով 13. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-68-Ն) 14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով 15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով (12-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-28-Ն, լրաց. 16.09.10 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց., խմբ.

19.01.21 ՀՕ-68-Ն, 17.12.25 ՀՕ-523-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել