ՎԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՝ 09.12.2019Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 70 | ՎԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՝ 09.12.2019Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 27 դեկտեմբերի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ` Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
ՎԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 09.12.2019Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՊԱՐԶԵՑ.
1. Վանուհի Մարգարյանը 09.12.2019թ. դիմել է Սահմանադրական դատարան:
2. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն իր 10.12.2019թ. Ա/1282-2019 գրությամբ Վ. Մարգարյանին տեղեկացրել է, որ վերջինս իր 09.12.2019թ. դիմումում չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը: 18.12.2019թ. Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վ. Մարգարյանի դիմումը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 19.12.2019թ. Ա/1330-2019 գրությամբ Վ. Մարգարյանին տեղեկացվել է, որ 18.12.2019թ. դիմումով վերստին չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջը, և հիշյալ դիմումները վերադարձվել են Վ. Մարգարյանին:
3. Վ. Մարգարյանը 27.12.2019 թ. Սահմանադրական դատարան է ներկայացրել անհատական դիմումը վերադարձնելու կապակցությամբ բողոք:
4. Ուսումնասիրելով Վ. Մարգարյանի ներկայացրած դիմումները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողի կողմից չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջը, մասնավորապես, դիմողն իր դիմումներում չի նշել Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և իր փաստարկները հաշվի առնելով, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն անհատական դիմումով Սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել նորմատիվ իրավական ակտի դրույթը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 26-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վանուհի Մարգարյանի բողոքը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-70
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-70
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
