ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.4 — Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը 1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ
Ամփոփում
Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը 1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բ
Ամբողջ Տեքստ
Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը 1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 3) շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 4) գունագեղ քարերի, բացառությամբ վանակատի (օբսիդիանի), յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 4.1. Վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 5) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` - արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով - արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով -բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 7) մակերևութային ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար` ֆիզիկական անձանցից բազային տուրքի 25-ապատիկի չափով իրավաբանական անձանցից բազային տուրքի 75-ապատիկի չափով 7.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար` ֆիզիկական անձանցից բազային տուրքի 95-ապատիկի չափով իրավաբանական անձանցից բազային տուրքի 145-ապատիկի չափով 7.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար` ֆիզիկական անձանցից բազային տուրքի 25-ապատիկի չափով իրավաբանական անձանցից բազային տուրքի 75-ապատիկի չափով 8) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-112-Ն) 9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 11) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով (19.4-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-282-Ն, 19.12.12 ՀՕ-255-Ն, փոփ.
23.06.15 ՀՕ-112-Ն, լրաց.
12.05.16 ՀՕ-78-Ն, փոփ.
29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց.
13.11.19 ՀՕ-257-Ն, փոփ., լրաց.
07.07.22 ՀՕ-321-Ն ) ( 07.07.22 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
