ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Գիտական կազմակերպությունը 1.
Ամփոփում
Հոդված 8. Գիտական կազմակերպությունը 1. Գիտական կազմակերպությունը սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` 1) կազմակերպում և իրականացնում է գիտատեխնոլոգիական գործունեություն, ինչպես նաև կարող է իրականացնել նորարարական գործունեություն. 2) հետազոտական համալսարանի հետ համատեղ սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակում կրթության կազմակերպմանը. 3) կարող է այլ գիտական կազմակերպութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 8. Գիտական կազմակերպությունը 1. Գիտական կազմակերպությունը սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` 1) կազմակերպում և իրականացնում է գիտատեխնոլոգիական գործունեություն, ինչպես նաև կարող է իրականացնել նորարարական գործունեություն. 2) հետազոտական համալսարանի հետ համատեղ սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակում կրթության կազմակերպմանը. 3) կարող է այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով․ 4) ինքնուրույն է գիտատեխնոլոգիական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում. 5) որոշում է բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, ինքնուրույն իրականացնում է աշխատողների մրցութային ընտրությունը և բաշխումը. 6) ըստ կառուցվածքային միավորների՝ կատարում է աշխատողների համալրում` սահմանված կարգով, մրցութային եղանակով. 7) կազմակերպում է գիտական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացը և ատեստավորումը. 8) հանրային գիտական կազմակերպությունների դեպքում` «Գնումների մասին» օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացնելու լիազորությունը. 9) իր կանոնադրական նպատակներին հասնելու համար տնօրինում է իր բյուջեն, որը ձևավորվում է հիմնադրի հատկացրած միջոցներից, գիտական դրամաշնորհային ծրագրերից, իր գործունեության արդյունքի իրացումից կամ այլ օրենքով չարգելված աղբյուրներից: Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների պարագայում բյուջեն համալրվում է նաև համալսարանի եկամուտներից կատարվող հատկացումներից: Հատկացման նվազագույն չափը սահմանվում է համալսարանի ներքին իրավական ակտերով և հաստատվում ընդհանուր բյուջեով. 10) տնօրինում և օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները իր ենթակառուցվածքների բարելավման և գիտատեխնոլոգիական գործունեության կամ նորարարությունների համար, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ. 11) սահմանված կարգով տնօրինում է իրեն տրամադրված գույքը և այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները. 12) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Հանրային գիտական կազմակերպությունը լինում է երեք տեսակի` 1) հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն` հետազոտական համալսարանի կազմում գործող ինքնուրույն կառուցվածքային միավոր, որն իրականացնում է գիտատեխնոլոգիական գործունեություն հետազոտությունների և մշակումների բոլոր տեսակներով, ինչպես նաև կարող է զբաղվել նորարարական մշակումներով. 2) գերատեսչական պատկանելության գիտական (հետազոտական) կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որն իրականացնում է կիրառական հետազոտություններ, փորձարարական մշակումներ, ինչպես նաև նորարարական գործունեություն տվյալ գերատեսչության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի խնդիրների շրջանակում՝ հաշվի առնելով կանոնադրության սահմանափակումները. 3) գիտական (հետազոտական) հիմնարկ` հանրային այլ կազմակերպության (թանգարանի, առողջապահական հաստատության, արտադրական կազմակերպության) կազմում գործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող հետազոտական կազմակերպություն, որն զբաղվում է հիմնադրող կազմակերպությանը հատուկ հետազոտական խնդիրներով:
3. Գիտական կազմակերպությունն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների հետ կարող է իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր, եթե իր կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունն ունի հիմնարկի կարգավիճակ, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, և որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
5. Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունը մասնակցում է հետազոտական համալսարանի կրթական ծրագրերին` կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովելով որոշակի կրեդիտներ` կրթական ծրագրերի հետազոտական և մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով:
6. Հանրային գիտական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ ֆինանսական և ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
7. Հանրային գիտական կազմակերպությունը հրապարակում է իր հնգամյա ռազմավարական ծրագիրն ու ակադեմիական բարեվարքության կանոնակարգը:
8. Գիտական կազմակերպության գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները), Լիազոր մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:
9. Հանրային և միջպետական գիտական կազմակերպությունը, անկախ տեսակից, գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարում է իր ենթակառուցվածքների, վարչական, գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի հաշվառումը: Մասնավոր գիտական կազմակերպությունը պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում` ներկայացնելով աջակցության ծրագրի պայմաններով նախատեսված տվյալները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
