ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 296 — Գնդի հերթապահը դիմավորում և գնդի տարածքում ուղեկցում է` Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավար
Ամփոփում
Հոդված 296. Գնդի հերթապահը դիմավորում և գնդի տարածքում ուղեկցում է` Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարներից բարձր ուղղակի պետերին և տեսչական ստուգումների անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձանց: Այդ անձանց դիմավորելիս` գնդի հերթապահը տալիս է « Զգա´ստ » հրամանը և զեկուցում նրանց: Օրինակ` « Պարոն գեներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 296. Գնդի հերթապահը դիմավորում և գնդի տարածքում ուղեկցում է` Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարներից բարձր ուղղակի պետերին և տեսչական ստուգումների անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձանց: Այդ անձանց դիմավորելիս` գնդի հերթապահը տալիս է « Զգա´ստ » հրամանը և զեկուցում նրանց: Օրինակ` « Պարոն գեներալ-գնդապետ, 2-րդ մոտոհրաձգային գունդը (այսինչ շրջանում) զբաղվում է մարտական պատրաստությամբ` պարապմունքների դասացուցակին համապատասխան: Գնդի հերթապահ կապիտան Կարապետյան»: Վերոհիշյալ անձանց ժամանման մասին գնդի հերթապահն անհապաղ զեկուցում է գնդի հրամանատարին կամ նրան փոխարինողին: Այն դեպքում, երբ ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի հերթապահը միայն ներկայանում է: Վերը նշված գեներալների, ինչպես նաև այլ զորամասերի ավագ սպաների ժամանման դեպքում գնդի հերթապահը ներկայանում է նրանց: Օրինակ` « Պարոն գեներալ մայոր: Գնդի հերթապահ կապիտան Պետրոսյան »: Այնուհետև նա ուղեկցում է նրանց գնդի հրամանատարի կամ նրան փոխարինողի մոտ: Այլ զորամասերի մյուս զինծառայողներին, նրանց անձը և ժամանման նպատակները պարզելուց հետո, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գունդ մտնել մեկանգամյա անցագրով: (296-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՆԴԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
