Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 220 — Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 220AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 220 — Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը 1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները: 2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապա

Ամբողջ Տեքստ

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը 1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:

2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:

3. Սույն հոդվածին համապատասխան` հարկային հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև մեկ տարի ժամկետով: (220-րդ հոդվածը խմբ., փ ոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել