ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Գործադուլը դադարեցնելը 1.
Ամփոփում
Հոդված 81. Գործադուլը դադարեցնելը 1. Գործադուլը դադարեցվում է, եթե` 1) բավարարվում են առաջադրված պահանջները. 2) գործադուլի ընթացքում կողմերը ձեռք են բերում համաձայնություն` համապատասխան պայմաններով գործադուլի դադարեցման մասին. 3) գործադուլ հայտարարած արհեստակցական միությունն ընդունում է գործադուլի հետագա շարունակման աննպատակահարմարությունը. 4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով գործադուլը ճանաչվել է անօրինական: 2. Պահանջները բավարարելուց հետո
Ամբողջ Տեքստ
Հոդված 81. Գործադուլը դադարեցնելը 1. Գործադուլը դադարեցվում է, եթե` 1) բավարարվում են առաջադրված պահանջները. 2) գործադուլի ընթացքում կողմերը ձեռք են բերում համաձայնություն` համապատասխան պայմաններով գործադուլի դադարեցման մասին. 3) գործադուլ հայտարարած արհեստակցական միությունն ընդունում է գործադուլի հետագա շարունակման աննպատակահարմարությունը. 4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով գործադուլը ճանաչվել է անօրինական:
2. Պահանջները բավարարելուց հետո գործադուլը դադարեցնելու մասին որոշումն ընդունում է գործադուլ հայտարարած արհեստակցական միությունը: Գործադուլը դադարեցնելու մասին գրավոր որոշման մեջ պետք է նշվի աշխատանքները վերսկսելու ժամկետը: (81-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
