Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 294 — Ապօրինի որսը 1. Ապօրինի որսը, որը՝ 1) պատճառել է խոշոր վնաս, 2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 294 — Ապօրինի որսը 1. Ապօրինի որսը, որը՝ 1) պատճառել է խոշոր վնաս, 2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 294.Ապօրինի որսը 1. Ապօրինի որսը, որը՝ 1) պատճառել է խոշոր վնաս, 2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ եւ այլն) եւ ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձեւերով, միջոցներով եւ գործիքներով, 3) կատարվել է այնպիսի թռչո

Ամբողջ Տեքստ

Հոդված 294.Ապօրինի որսը

1. Ապօրինի որսը, որը՝

1) պատճառել է խոշոր վնաս,

2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ եւ այլն) եւ ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձեւերով, միջոցներով եւ գործիքներով,

3) կատարվել է այնպիսի թռչունների եւ վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,

4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(294-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ- 19-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-3-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել