ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1272 — Օտարերկրյա իրավաբանական անձանց անձնական օրենքը 1.
Ամփոփում
Հոդված 1272. Օտարերկրյա իրավաբանական անձանց անձնական օրենքը 1. Օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը: 2. Իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե` ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի` 1) կազմակերպական-իրավական ձևը. 2) անվանմանն առաջադրվող պահանջները. 3) ստեղծման և դադարման հարցերը. 4) վերակազմակերպման` նե
Ամբողջ Տեքստ
Հոդված 1272. Օտարերկրյա իրավաբանական անձանց անձնական օրենքը 1. Օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը:
2. Իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե` ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի` 1) կազմակերպական-իրավական ձևը. 2) անվանմանն առաջադրվող պահանջները. 3) ստեղծման և դադարման հարցերը. 4) վերակազմակերպման` ներառյալ իրավահաջորդության հարցերը. 5) իրավունակության բովանդակությունը. 6) քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու կարգը. 7) ներսում ծավալվող հարաբերությունները` ներառյալ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ. 8) պատասխանատվությունը:
3. Օտարերկրյա իրավաբանական անձը չի կարող վկայակոչել իր մարմնի կամ ներկայացուցչի` այն պետության իրավունքին անհայտ գործարքը կնքելու լիազորությունների սահմանափակումը, որտեղ այդ մարմինը կամ ներկայացուցիչը կնքել է գործարքը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցվում է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակման մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
