Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 176 — Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան`
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 176AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 176 — Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան`

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 176. Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան` հոսող ջրով, ինչպես նաև տեղ է սարքավորվում զինծառայողների կողմից իրենց համազգեստը լվանալու համար: Արհեստանոցներին, հավաքակայաններին, հացի փռերին, հացի գործարաններին ու ճաշարաններին կից, դրանից բացի, պետք է սարքավորված լինի տաք ցնցուղարան, իսկ լվացարանների մո

Ամբողջ Տեքստ

Հոդված 176. Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան` հոսող ջրով, ինչպես նաև տեղ է սարքավորվում զինծառայողների կողմից իրենց համազգեստը լվանալու համար: Արհեստանոցներին, հավաքակայաններին, հացի փռերին, հացի գործարաններին ու ճաշարաններին կից, դրանից բացի, պետք է սարքավորված լինի տաք ցնցուղարան, իսկ լվացարանների մոտ պետք է օճառ և սրբիչ լինի: Ջրմուղի բացակայության դեպքում ջեռուցվող շինություններում տեղադրվում են լցովի ջրով լվացարաններ, դրանցում պետք է շուրջօրյա ջուր լինի: Լվացարանների մեջ թարմ ջուր լցնելուց առաջ դրանցում մնացած ջուրը դատարկվում է, լվացարանները մաքրվում են, կեղտոտ ջուրը տարվում և դատարկվում դրա համար հատկացված տեղերը: Համազգեստը և կոշկեղենը մաքրելու համար առանձնացվում են հատուկ սարքավորված շինություններ կամ տեղեր: Ծխել թույլատրվում է հատուկ առանձնացված և սարքավորված սենյակներում կամ տեղերում (Հավելված 16):

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել