ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 255 — Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը 1.
Ամփոփում
Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը 1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե` 1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտա
Ամբողջ Տեքստ
Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը 1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե` 1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը. 2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը. 3) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 3.1-ին, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը. 4) (կետն ուժը կորցրել է 12.04.22 ՀՕ-103-Ն) 5) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը շարունակում են համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ սույն կետով սահմանված ժամկետից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը: (255-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., լրաց., խմբ.
25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ.
12.04.22 ՀՕ-103-Ն, 12.06.24 ՀՕ-285-Ն , լրաց.
26.03.25 ՀՕ-72-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 26.03.25 ՀՕ-72-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-385-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից) (03.07.26 ՀՕ-385-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (255-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառակապակցության Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած իրավահարաբերությունների վրա տարածելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 14.12.18 ՍԴՈ-1437 որոշմամբ:)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
