Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 364 — Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 364AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 364 — Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը 1. Վերահսկվող գործարք իրականացնելու դեպքում հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա: 2. Մեկ կամ ավելի վերահսկվող գործարքներում ներգրավված հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համա

Ամբողջ Տեքստ

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը 1. Վերահսկվող գործարք իրականացնելու դեպքում հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:

2. Մեկ կամ ավելի վերահսկվող գործարքներում ներգրավված հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գներին կամ այլ ֆինանսական ցուցանիշներին, եթե այդ գործարքների պայմանները չեն տարբերվում այն պայմաններից, որոնք կկիրառվեին համադրելի չվերահսկվող գործարքներում:

3. Եթե վերահսկվող գործարքում առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա` 1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմինը ներառում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ. 2) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմինը ներառում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ: Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով հարկ վճարողի և (կամ) հարկային մարմնի կողմից շահութահարկով հարկման բազայի կամ ռոյալթիի բազայի ճշգրտման արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների գծով) վերահաշվարկ չի կատարվում: Բնօգտագործման վճար ռոյալթի վճարողի և այլ ռեզիդենտ հարկ վճարողի միջև իրականացված վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության դեպքում ճշգրտվում է միայն բնօգտագործման վճար ռոյալթի վճարողի ռոյալթիի հաշվարկը:

4. Գործարքի պայմանները, մասնավորապես ներառում են այն ֆինանսական ցուցանիշը, որը վերլուծվում է համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս: (364-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն) ( 23.03.22 ՀՕ-86-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել