Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 843 — Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 843AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 843 — Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 843. Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը 1. Ապրանքային պահեստն ապրանքը հանձնում է պահեստային և գրավային վկայագրերի (երկակի պահեստային վկայագիր) տիրոջը` փոխանակելով այդ երկու վկայագրերի հետ: 2. Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկ

Ամբողջ Տեքստ

Հոդված 843. Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը 1. Ապրանքային պահեստն ապրանքը հանձնում է պահեստային և գրավային վկայագրերի (երկակի պահեստային վկայագիր) տիրոջը` փոխանակելով այդ երկու վկայագրերի հետ:

2. Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանով:

3. Գրավային վկայագիր չունեցող և դրա հետ կապված` պարտքի գումարը չմուծած պահեստային վկայագրի տիրոջը սույն հոդվածի պահանջներին հակառակ ապրանքը հանձնած ապրանքային պահեստը, գրավային վկայագրի տիրոջ առջև պատասխանատվություն է կրում դրանով ապահովված ամբողջ գումարը վճարելու համար:

4. Պահեստային և գրավային վկայագրերի տերն իրավունք ունի պահանջել, որ ապրանքն իրեն հանձնվի մաս առ մաս: Ընդ որում, սկզբնական վկայագրերի փոխարեն նրան տրվում են նոր վկայագրեր` պահեստում մնացած ապրանքի վերաբերյալ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել