Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370 — Եզրափակիչ դատական ակտ կայացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370 — Եզրափակիչ դատական ակտ կայացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 370. Եզրափակիչ դատական ակտ կայացնելը 1. Բողոքը քննելու արդյունքով վերաքննիչ դատարանը կայացնում է եզրափակիչ դատական ակտ, որը՝ 1) հաստատում կամ լրացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը․ 2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին․ 3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը: 2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կան

Ամբողջ Տեքստ

Հոդված 370. Եզրափակիչ դատական ակտ կայացնելը 1. Բողոքը քննելու արդյունքով վերաքննիչ դատարանը կայացնում է եզրափակիչ դատական ակտ, որը՝ 1) հաստատում կամ լրացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը․ 2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին․ 3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները: 2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել չորս ամսից ոչ ավելի ժամկետով:

3. Վերաքննիչ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) հիմնավոր է արդյոք վերաքննիչ բողոքը (վերաքննիչ բողոքներից յուրաքանչյուրը). 2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք. 3) պետք է արդյոք փոխել սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված որևէ հարցի առաջին ատյանի դատարանի տված պատասխանը. 4) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի. 5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով. 6) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա պետք է կայացվի նոր դատական ակտ, թե վարույթը պետք է փոխանցվի առաջին ատյանի համապատասխան դատարան. 7) եթե վարույթը ենթակա է փոխանցման առաջին ատյանի համապատասխան դատարան, ապա ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը: (370-րդ հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-131-Ն) (25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել