ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 368 — Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը 1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահա
Ամփոփում
Հոդված 368.Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը 1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբից եւ պարեկախմբից) ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Սո
Ամբողջ Տեքստ
Հոդված 368.Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբից եւ պարեկախմբից) ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է ծանր հետեւանքներ` պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
(368-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց., փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
