ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 336 — Ապացույցների հետազոտումն ավարտելը 1.
Ամփոփում
Հոդված 336. Ապացույցների հետազոտումն ավարտելը 1. Ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելուց և լուծելուց հետո, ինչպես նաև մեղադրանքը փոփոխելու և լրացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության բացակայության դեպքում դատարանն ավարտում է ապացույցների հետազոտումը և հայտարարում կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելու մասին: 2. Դատարանը կողմերին պարզաբանում է, որ նրանք եզրափակիչ ելույթներում, իսկ դատարանը` դատական ակտ կայացնելիu, կարող են հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 336. Ապացույցների հետազոտումն ավարտելը 1. Ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելուց և լուծելուց հետո, ինչպես նաև մեղադրանքը փոփոխելու և լրացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության բացակայության դեպքում դատարանն ավարտում է ապացույցների հետազոտումը և հայտարարում կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելու մասին:
2. Դատարանը կողմերին պարզաբանում է, որ նրանք եզրափակիչ ելույթներում, իսկ դատարանը` դատական ակտ կայացնելիu, կարող են հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ընթացքում և չեն կարող վկայակոչել կամ օգտագործել անթույլատրելի ճանաչված ապացույցները:
3. Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, նրանց ողջամիտ ժամկետ է տրամադրում եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
