Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ԵԿԴ/0043/11/14
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ԵԿԴ/0043/11/14

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0043/11/1427 փետրվարի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2012 թվականի նոյեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հատկանիշներով ԼՂՀ քրեական հարուցվել է թիվ օրենսգրքի 110-րդ հոդվածի 12200712 քրեական գործը` 2-րդ մասի Հ.Մովսիսյանի ինքնասպանության դեպքի առթիվ: 2013 թվականի մարտի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև ՀԿԳ) վարչությունում թիվ 12200712 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը` Հ.Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտո

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0043/11/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0043/11/14

Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

քարտուղարությամբ

2015 թվականի փետրվարի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ք.Երևանում

ՀՀ վերաքննիչ քրեական

դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի նոյեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական

բաժնում

հատկանիշներով

ԼՂՀ

քրեական

հարուցվել

է

թիվ

օրենսգրքի

110-րդ

հոդվածի

12200712

քրեական

գործը`

2-րդ

մասի

Հ.Մովսիսյանի

ինքնասպանության դեպքի առթիվ:

2013 թվականի մարտի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև ՀԿԳ) վարչությունում թիվ 12200712 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը` Հ.Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն

իրականացնող

պաշտոնատար

անձանց

պաշտոնեական

անփութության

ենթադրյալ դեպքի առթիվ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 12200712 քրեական գործը միացվել է թիվ 62202513 քրեական գործին:

1.1. 2013 թվականի մայիսի 29-ին դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցն ու Ա.Զալյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով պարտավորեցնել վարույթն

իրականացնող

մարմնին տրամադրել

քրեական գործ

հարուցելու մասին որոշումը և դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ: 2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ ՄԲաբայանը կայացրել է Հ.Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մնացած մասով մերժելու մասին որոշում: 2013 թվականի հունիսի 27-ին դիմող Հ.Պետրոսյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին ավագ քննիչ ՄԲաբայանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ դիմող ՀՊետրոսյանի դիմումը մերժվել է:

1.2. 2013 թվականի հուլիսի 17-ին դիմող ՀՊետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը, Ա.Զալյանը դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` խնդրելով դիմող Հ.Պետրոսյանին թիվ 62202513 քրեական գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ.Բաբայանի 2013 թվականի հուլիսի 23-ի գրությամբ հայտնվել է, որ ներկայացված դիմումը չի քննարկվել նկատի ունենալով, որ

3

չեն բերվել նոր փաստարկներ և քրեական դատավարության ընթացքում չի հաստատվել պահանջի բավարարման անհրաժեշտությունը:

1.3. 2013 թվականի օգոստոսի 16-ին դիմող ՀՊետրոսյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցը դիմում է ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով վերացնել պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին ավագ քննիչ ՄԲաբայանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին Հ.Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ դիմող Հ.Պետրոսյանին` տուժողի իրավահաջորդ:

Վերոհիշյալ դիմումին ՀՀ գլխավոր դատախազությունը 2013 թվականի օգոստոսի 22ին պատասխանել է գրությամբ: 1.4. 2013 թվականի դեկտեմբերի 18-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ ՄԲաբայանին` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ դիմող Հ.Պետրոսյանին` տուժողի իրավահաջորդ:

Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի գրության համաձայն` դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչների 2013 թվականի դեկտեմբերի 18-ի միջնորդությունը չի քննարկվել: 2013 թվականի դեկտեմբերի 28-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով իրենց տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները, որը Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրությամբ մերժվել է:

2. 2014 թվականի փետրվարի 24-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ ԱՍաքունցն ու ԱԶալյանը դիմում են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշմամբ դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի ու Ա.Զալյանի բողոքը մերժվել է:

3. Դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի ու Ա.Զալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը:

4

Վճռաբեկ

դատարանի

2014

թվականի

դեկտեմբերի

17-ի

որոշմամբ

դիմող

Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Քննիչի 2013 թվականի հունիսի 5-ի որոշման համաձայն ՛Իրեն դատավարության

մասնակից` տուժողի իրավահաջորդ ճանաչելու Հեղինե Հարությունի Պետրոսյանի պահանջի լուծումը հետաձգել մինչև որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը (...) (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 23):

6. Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 18-58կգ-13 գրության համաձայն`

՛՛Հայկ Մովսիսյանին տուժող` Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջների մասին վերտառությամբ [Ա.Սաքունցի և Ա.Զալյանի] 2013թ. դեկտեմբերի 18-ի միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում չի քննարկվել, քանի որ թիվ 62202513 քրեական գործով վարույթն արդեն իսկ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճվել է (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 76):

7. Քննիչի 2014 թվականի հունվարի 8-ի թիվ 18-59կգ-13 գրության համաձայն` ՛ՀՀ

գլխավոր դատախազին ուղղված [Ա.Սաքունցի և Ա.Զալյանի] 18.12.2013թ. դիմումը` ՛պարտավորեցնել նախաքննության մարմնին` Հայկ Մովսիսյանին տուժող, Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելուն վերտառությամբ, ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Կրկին հայտնում եմ, որ թիվ 62202513 քրեական գործով վարույթն արդեն իսկ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճվել է, ուստի Ձեր դիմումում նշված հանգամանքները քննարկման չեն ենթարկվել (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 77):

8. Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրության համաձայն` ՛ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը ուղարկվում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված թիվ 62202513 քրեական գործով [դիմող Հ.Պետրոսյանը և նրա ներկայացուցիչները] չեն հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նշված դատավարության մասնակից, ուստի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման և այդ նյութերի պատճենները չեն կարող տրամադրվել (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 36):

9. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշման համաձայն`

՛(…) Դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում քննիչի գործողությունները

5

պետք է բողոքարկվեին համապատասխան դատախազին, այնուհետև` դատարան, մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ ՄԲաբայանի (…) գրությունները համապատասխան դատախազին չեն բողոքարկվել, ինչի արդյունքում ՀՊետրոսյանի ներկայացուցիչներ ԱՍաքունցի և ԱԶալյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 47):

10. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման համաձայն`

՛Այսպիսով

հիմք

ընդունելով

դատական

ակտում

շարադրված

իրավական

վերլուծությունները, համաձայնվելով դատարանի եզրահանգումնների հետ, վերլուծելով և գնահատելով նյութերում առկա փաստական տվյալները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում( որը կարող է հիմք հանդիսանալ բողոքը բավարարելու համար, հետևաբար վերաքննիչ բողոքում նշված հիմքերով նյութական և դատավարական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, այդ առումով դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 132): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով ստորադաս դատարանները որոշում կայացնելիս թույլ են տվել դատավարական իրավունքի էական խախտում, մասնավորապես`

քրեադատավարական

օրենքը

հնարավորություն

է

տալիս

նաև

դատավարության մասնակից չհանդիսացող անձին մասնակցելու քրեադատավարական իրավահարաբերություններին, եթե դրանք առնչվում են այդ անձի իրավունքներին և օրինական

հրաժարվելու

շահերին,

իսկ

դիմողին

համապատասխան

դատավարության

մերժումն

առանց

մասնակից

վերադաս

ճանաչելուց

դատախազին

բողոքարկելու` բողոքարկել դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանները, շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, մերժել են բողոքն այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն վարույթ իրականացնող մարմինների մերժումները չի բողոքարկել դատախազին:

12. Ըստ բողոքաբերի` սույն գործով դիմող Հ.Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ չճանաչելը եղել է նախաքննության մարմնի կամայական և սուբյեկտիվ որոշումը, հետևաբար թիվ 62202513 քրեական գործով Հ.Պետրոսյանը համապատասխանել է

6

տուժողի իրավահաջորդի կարգավիճակին և հետևաբար իրավունք ունի տվյալ վարույթի արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու:

13 Հիմք ընդունելով վերոգրյալը բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի անգործության նկատմամբ դատական վերահսկողության ընթացակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ՀՊետրոսյանի ներկայացուցիչներ ԱՍաքունցի և ԱԶալյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում այն պատճառաբանությամբ, որ Քննիչի գործողությունները (գրությունները) դատախազին չեն բողոքարկվել:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն.

՛Դատարանի

լիազորություններն

են, մասնավորապես` (…) օրենքով

նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է.

՛1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվհետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները

և

օրինական

շահերը

խախտվել

են

այդ

որոշումներով

և

գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես

7

նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում

է. ՛Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու

կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների, այլև անգործության դեմ բերված բողոքները: Չնայած անգործության և ոչ իրավաչափ գործողության դատական բողոքարկումը հետապնդում է իրավունքների պաշտպանության համանման նպատակ, սակայն ՛գործողություն և ՛անգործություն իրավական եզրույթները նույնաբովանդակ մեկնաբանվել չեն կարող այն պայմաններում, երբ օրենսդիրը սահմանել է դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմինների

գործողությունների

(որոշումների)

դատական

բողոքարկման

համար

նախատեսված է դրանք դատախազին բողոքարկելու պարտադիր պահանջ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին բացակայում է անգործության բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության 100-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգում:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ եթե վարույթն իրականացնող

վերահսկողության

մարմինների

իրավական

դատավարության օրենսգրքի

որոշումների

և

կառուցակարգերի

գործողությունների

դատական

տեսանկյունից

քրեական

ՀՀ

100-րդ հոդվածի 3-րդ մասը և 290-րդ հոդվածի 1-ին

մասը հարաբերակցվում են ինչպես, համապատասխանաբար, հատուկ և ընդհանուր նորմեր (մանրամասն տե՛ս Աշոտ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2015

թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0064/11/14 որոշման 15-16-րդ կետերը), ապա անգործության դատական վերահսկողության կառուցակարգերի առումով

դրանք որևէ

ձևով չեն հարաբերակցվում, քանի որ կարգավորում են իրենց բնույթով տարբեր օբյեկտներ: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախապես դատախազին բողոքարկելու պահանջը կիրառելի չէ

8

դատավարության մասնակից ճանաչելու պահանջը լուծելու կապակցությամբ վարույթն իրականացնող

մարմնի անգործությունը բողոքարկելու

իրավահարաբերությունների

նկատմամբ:

17. Բարձրացված իրավական հարցին պատասխանելու և օրենքի միատեսակ կիրառությունն

ապահովելու

անհրաժեշտությամբ

պայմանավորված`

Վճռաբեկ

դատարանն ահնրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

100-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով վարույթն իրականացնող

մարմնի անգործության բովանդակությանը:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի

՛Դիմողն

իրավունք ունի

(…) եթե

քրեական

վարույթն

իրականացնող

մարմնի

համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով

ձևակերպումից

հետևում

է,

որ

վարույթն

իրականացնող

մարմնի

անգործության առումով դրա կարգավորման առարկան է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի կապակցությամբ համապատասխան որոշում չկայացնելը: Այլ խոսքով քննարկվող հոդվածի իմաստով անգործություն պետք է գնահատել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարության մասնակից ճանաչելու պահանջը բավարարելու, դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշում չկայացնելը: Ընդ որում պահանջի լուծումը հետաձգելու որոշում կայացնելուց հետո մինչև դատավարության համապատասխան փուլի ավարտը վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ պահանջը վերջնական լուծելու (մերժելու կամ բավարարելու) վերաբերյալ որոշում չկայացնելը հավասարազոր է դրա կապակցությամբ անգործություն դրսևորելուն: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հիմնավորվում նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված է, որ. ՛Միջնորդությունները և պահանջները պետք է քննության

առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ ՛անգործություն եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվի որպես իրականացնող

համապատասխան

մարմնի

Սահմանադրությամբ

և

վարույթն

օրենքներով

նախատեսված լիազորությունների (որոշումների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրականացում) չկատարում (՛անգործություն եզրույթի նման

մեկնաբանումը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7ի թիվ ՍԴՈ-844 որոշման 7-րդ կետից): Այսինքն միջնորդությունը կամ պահանջը լուծելու

9

վերաբերյալ որոշում կայացնելը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է, որի չկատարումը պետք է գնահատվի որպես անգործություն:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2013 թվականի մայիսի 29-ին դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը, Ա.Զալյանը դիմում են ներկայացրել

ՀՀ

գլխավոր

դատախազին`

խնդրելով

պարտավորեցնել

վարույթն

իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ: 2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ ՄԲաբայանը կայացրել է պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 1.1-րդ կետը):

Քննիչի

2013

թվականի

հունիսի

5-ի

՛Պահանջի

լուծումը

հետաձգելու

և

միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ դիմողի ներկայացուցիչների բողոքը դատարանի կողմից մերժվել է, իսկ դատախազության կողմից չի քննարկվել (տե՛ս սույն որոշման 1.1-րդ և 1.3-րդ կետերը): Հ.Պետրոսյանի կողմից հետագայում ներկայացված դատավարության

մասնակից

ճանաչելու

մասին

միջնորդությունները

վարույթն

իրականացնող մարմնի կողմից չեն քննարկվել (տես սույն որոշման 1.2-րդ, 1.4-րդ կետերը):

Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի և 2014 թվականի հունվարի 8-ի գրությունների համաձայն` քրեական գործի վարույթը կարճվել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ին (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը): Իսկ գործի նյութերում առկա չէ վարույթ իրականացնող մարմնի որոշում դատավարության մասնակից ճանաչելու դիմողի պահանջը լուծելու մասին:

Դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով իրենց տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները, որը Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրությամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 1.4-րդ և 8-րդ կետերը):

Այնուհետև Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ ԱՍաքունցը, ԱԶալյանը դիմում են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դատավարության մասնակից ճանաչելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին

10

որոշման

պատճենը

և

նյութերը

տրամադրելու

վերաբերյալ

ներկայացված

միջնորդությունների կապակցությամբ Քննիչի գրությունները նախ պետք է բողոքարկվեին համապատասխան դատախազին, այնուհետև` դատարան (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի, Ա.Զալյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը):

19. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

վարույթն

իրականացնող

մարմինը,

հետաձգելով դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը և առանց այդ պահանջին լուծում տալու կարճելով գործի վարույթը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դրսևորել է անգործություն, որի հետևանքով էլ Հ.Պետրոսյանն իրեն դատավարության մասնակից ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանների պատճառաբանություններից հետևում է, որ նրանք Հ.Պետրոսյանի իրեն դատավարության մասնակից ճանաչելու պահանջը

դիտարկել

են

որպես

քրեական

վարույթն

իրականացնող

մարմնի

գործողությունների դեմ ներկայացված բողոք և այն քննել են համապատասխան ընթացակարգով:

Ստորադաս

դատարանների

Քննիչի

գործողությունները

(համապատասխան

գրությունները) դատախազին բողոքարկված չլինելու հիմքով Հ.Պետրոսյանի բողոքը մերժելու պատճառաբանության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մասնավորապես նշել, որ.

ա) քրեական հետապնդում իրականացնող մարմինների գրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով որոշում չեն հանդիսանում և հետևաբար չեն կարող

առաջացնել

նույն

դատավարական

հետևանքները,

ինչ

որոշումները,

մասնավորապես չեն կարող հանդիսանալ դատական բողոքարկման առարկա (Վճռաբեկ

դատարանը նմանաբովանդակ դիրքորոշում է ձևավորել Մյասնիկ Ավետիսյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ (տե՛ս, mutatis mutandis, 1516-րդ կետերը)),

բ) վարույթն իրականացնող մարմնի անգործության դատական բողոքարկման իրավական ընթացակարգը չի նախատեսում այն նախապես դատախազին բողոքարկելու պահանջ:

11

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ՀՊետրոսյանի ներկայացուցիչներ ԱՍաքունցի և ԱԶալյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում այն պատճառաբանությամբ, որ Քննիչի

գործողությունները

(գրությունները)

դատախազին

չեն

բողոքարկվել,

հիմնավորված չեն:

20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները

հանգել

են

սխալ

ներկայացուցիչները խախտել են

նախաքննության

մարմնի

եզրակացության

այն

մասին,

դատավարության մասնակից

գործողությունների

որ

դիմողի

ճանաչելու

մասին

(անգործության)

բողոքարկման

դատավարական կարգը: Արդյունքում ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում

սահմանափակելու

կամ

այլ

ճանապարհով

խոչընդոտել

են

գործի

հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ իրավասու չէ անդրադառնալ Հ.Պետրոսյանի

տուժողի

իրավահաջորդի

կարգավիճակին

համապատասխանելու

վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, քանի որ դրանք ըստ էության չեն քննարկվել և լուծվել ստորադաս դատարանների կողմից: Հետևաբար այդ փաստարկները պետք է քննարկման առարկա դառնան գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով

վերոգրյալից

Սահմանադրության

91-րդ,

և

92-րդ

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

հոդվածներով,

Հայաստանի

Հանրապետության

քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

12

1.

Վճռաբեկ

բողոքը

բավարարել

մասնակիորեն:

Հեղինե

Պետրոսյանի

ներկայացուցիչներ Ա.Սաքունցի, Ա.Զալյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դատավորներ`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 փետրվարի, 2015 թ.
Գործի #:
ԵԿԴ/0043/11/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել