ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը (վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն) Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը (վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն) Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով. բ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն) գ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն) դ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն) ե) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն) զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով: Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը: (17-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց.
13.12.00 ՀՕ-123, խմբ., փոփ.
06.12.04 ՀՕ-177-Ն, փոփ.17.11.17 ՀՕ-202-Ն) (հոդվածը 16.04.26 ՀՕ-144-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
