ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 971 — Համալիր ենթաթույլտվություն 1.
Ամփոփում
Հոդված 971. Համալիր ենթաթույլտվություն 1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել օգտագործողի իրավունքն իրավատիրոջ հետ համաձայնեցված կամ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված ենթաթույլտվության պայմաններով այլ անձանց թույլատրել օգտագործելու իրեն տրամադրված բացառիկ իրավունքների համալիրը կամ դրա մի մասը: Պայմանագրում կարող է նախատեսվել օգտագործողի պարտականությունը` ենթաթույլտվության պայմաններով նշված իրավունքներն օգտագործելու իրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 971. Համալիր ենթաթույլտվություն 1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել օգտագործողի իրավունքն իրավատիրոջ հետ համաձայնեցված կամ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված ենթաթույլտվության պայմաններով այլ անձանց թույլատրել օգտագործելու իրեն տրամադրված բացառիկ իրավունքների համալիրը կամ դրա մի մասը: Պայմանագրում կարող է նախատեսվել օգտագործողի պարտականությունը` ենթաթույլտվության պայմաններով նշված իրավունքներն օգտագործելու իրավունքը որոշակի ժամկետի ընթացքում տրամադրել որոշակի թվով անձանց: Համալիր ենթաթույլտվության պայմանագիրը չի կարող կնքվել ավելի երկար ժամկետով, քան համալիր թույլտվության այն պայմանագիրը, որի հիման վրա այն կնքվել է:
2. Եթե համալիր թույլտվության պայմանագիրն անվավեր է, ապա անվավեր են նաև դրա հիման վրա կնքված համալիր ենթաթույլտվության պայմանագրերը:
3. Ժամկետով կնքված համալիր թույլտվության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում համալիր ենթաթույլտվության պայմանագրով երկրորդական իրավատիրոջ (համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողի) իրավունքները և պարտականությունները փոխանցվում են իրավատիրոջը, եթե վերջինս չի հրաժարվում այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականություններն ստանձնելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այս կանոնը համապատասխանաբար կիրառվում է առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագիրը լուծելու դեպքում:
4. Օգտագործողը սուբսիդիար պատասխանատվություն է կրում երկրորդական օգտագործողների գործողություններով իրավատիրոջը պատճառված վնասի համար, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:
5. Համալիր ենթաթույլտվության պայմանագրի նկատմամբ կիրառվում են համալիր թույլտվության պայմանագրի մասին` սույն գլխով նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ, այլ բան չի բխում ենթաթույլտվության առանձնահատկություններից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
