ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 47 — Դատական սանկցիա կիրառելու նպատակը և հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 47. Դատական սանկցիա կիրառելու նպատակը և հիմքերը 1. Դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաև դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: 2. Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝ 1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները. 2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որևէ այլ կերպ խախտում է դատական նիստի կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 47. Դատական սանկցիա կիրառելու նպատակը և հիմքերը 1. Դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաև դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:
2. Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝ 1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները. 2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որևէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը. 3) դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
