Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13526 ապրիլի, 1995 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «26» ապրիլի 1995 թ. Հ.Ն.-1156-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. Օրենսգրքի 28 հոդվածի երրորդ մասում «ՀՀ դատախազի, ՍՍՀՄ գլխավոր դատախազի կամ նրանց» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա» բառերով:

2. Օրենսգրքի 43 հոդվածի յոթերորդ մասից և 53 1 հոդվածի երկրորդ մասից հանել «ՍՍՀ Միության և» բառերը:

3. Օրենսգրքի 58 հոդվածի առաջին մասից և 293 հոդվածի երրորդ մասից հանել «սոցիալիստական» բառը:

4. Օրենսգրքի 80 հոդվածի առաջին մասում «ՍՍՀ Միության» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:

5. Օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «130» թվից հետո լրացնել «130 1 » թիվը:

6. Օրենսգրքի 124 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի առաջին մասով սահմանված նախաքննության ժամկետը կարող է երկարացվել շրջանային, քաղաքային դատախազների, ինչպես նաև նրանց իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազների կողմից, բայց ոչ ավելի, քան երկու ամսով: Նախաքննության ժամկետի հետագա երկարացում կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի կողմից»:

7. Օրենսգրքի 239 հոդվածի երրորդ մասի 1-ին կետում «ՍՍՀՄ սահմաններից դուրս» բառերը փոխարինել «արտասահմանում» բառով:

8. Օրենսգրքի 290 հոդվածում` առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, զինվորական դատարանները և ՀՀ գերագույն դատարանը դատավճիռը կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության». երկրորդ մասը վերացնել:

9. Օրենսգրքի 304 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) որ դատավճիռը կայացվել է հանուն Հայաստանի Հանրապետության»:

10. Օրենսգրքի 356 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և որոշումները պարտադիր են բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար և ենթակա են կատարման ՀՀ ամբողջ տարածքում»:

11. Օրենսգրքի 362 հոդվածի առաջին և երկրորդ մասերից հանել «ՍՍՀՄ և» բառերը:

12. Օրենսգրքի 368 հոդվածում` առաջին մասից հանել «ՍՍՀ Միության և» բառերը. երկրորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը վերացնել: Այդ կապակցությամբ 5-րդ և 6-րդ կետերը համարել համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետեր և դրանք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ գերագույն դատարանի նախագահը` ՀՀ ամեն մի դատարանի դատավճիռների և որոշումների նկատմամբ, բացառությամբ ՀՀ գերագույն դատարանի պլենումի որոշումների.

2) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները և ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալները` ՀՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճիռների և որոշումների նկատմամբ»:

13. Օրենսգրքի 369 հոդվածում` առաջին մասը վերացնել: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համարել համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ մասեր. առաջին մասում «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով:

14. Օրենսգրքի 371 հոդվածի հինգերորդ մասից հանել «ՍՍՀՄ գլխավոր դատախազը, նրա տեղակալները» բառերը, իսկ «ՀՀ դատախազը», «ՀՀ դատախազի տեղակալները» և «ՀՀ դատախազին» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ գլխավոր դատախազը», «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները» և «ՀՀ գլխավոր դատախազին» բառերով:

15. Օրենսգրքի 374 հոդվածի երկրորդ մասում «ՀՀ դատախազի» և «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ գլխավոր դատախազի» և «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով:

16. Օրենսգրքի 382 հոդվածի առաջին և երկրորդ մասերում «ՀՀ դատախազին» և «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ գլխավոր դատախազին» և «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով: II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 17 մայիսի 1995 թ. ՀՕ-135 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-135 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.06.1995-12.01.1999) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1995/10 (1086) 31 մայիս, Հոդ.117 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 26.04.1995 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.05.1995 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.06.1995 Ուժը կորցրել է 12.01.1999 Հիմնական ակտ 26.04.1995, ՀՕ-135 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 01.07.1998, ՀՕ-248 ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 26.04.1995, Հ. Ն-1156-I. ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 ապրիլի, 1995 թ.
Գործի #:
ՀՕ-135
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել