Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 151. Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը 1. Դատական ակտի կատարման փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը: 2. Դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին միջնո

Ամբողջ Տեքստ

Հոդված 151. Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը 1. Դատական ակտի կատարման փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը:

2. Դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին միջնորդություններով:

3. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս դատապարտյալն իրավունք ունի մասնակցելու դատական նիստին, տալու բացատրություններ, ներկայացնելու ապացույցներ, հարուցելու միջնորդություններ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու գործի նյութերին, բողոքարկելու դատարանի գործողությունները և որոշումները:

4. Եթե դատապարտյալն օտարերկրյա այնպիսի պետության քաղաքացի է, որն ունի Հայաստանի Հանրապետության հետ դատապարտյալների փոխանցման մասին միջազգային պայմանագիր, կամ փոխանցման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։

5. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ փաստաբանի միջոցով: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող դատապարտյալի նկատմամբ դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել