Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-227-Ն14 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11.1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով. «9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:»: Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ մասում «հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով: Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածից հանել «, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-227-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-227-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1129 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.11.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.12.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.02.2020 Հիմնական ակտ 14.11.2019, ՀՕ-227-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-407-Ն 03.07.2002, ՀՕ-407-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՀՕ-227-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել