ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 17-ին «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-109) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը «մարզական կազմակերպություններ» բառերից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառով: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու, ինչպես նաև հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը:»: Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում` ա) վերնագիրը «Մարզական» բառից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով. բ) առաջին մասը «Մարզական կազմակերպությունները» բառերից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով. գ) երկրորդ մասի առաջին նախադասությունը «Մարզական» բառից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով. դ) երկրորդ մասի երկրորդ նախադասությունը «Մարզական կազմակերպությունների» բառերից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10 1 -րդ հոդվածով. « Հոդված 10 1 . Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասում «օրենսդրությանը» բառը փոխարինել «օրենքին» բառով: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24 1 -րդ հոդվածով. « Հոդված 24 1 . Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 7. Օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. դեկտեմբերի 15 Երևան ՀՕ-232-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-232-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.01.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.12.23/80(452) Հոդ.1530 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.11.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.12.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.01.2006 Հիմնական ակտ 17.11.2005, ՀՕ-232-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.06.2004, ՀՕ-109-Ն 11.06.2004, ՀՕ-109-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 նոյեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-232-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
