Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-710 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 7 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 10 փետրվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունվարի 22-ին խնդրելով. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը և 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասող և անվավեր ճանաչել Սահմանադրության 10-րդ, 11-րդ հոդվածներին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին:

2. Դիմողը գտնում է, որ այլ աշխատանք առաջարկելը որպես աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու նախապայման սահմանված լինելը, խախտում է սահմանադրորեն ամրագրված համաչափության սկզբունքը, քանի որ հիմք չկա պնդելու, թե ինչու՞ այլ աշխատանք առաջարկելու պարտավորության հնարավոր խախտումը, օրենքի այլ դրույթների լույսի ներքո, կարող է կամ պետք է հիմք հանդիսանա բուն խախտմանը և դրա նյութական հետևանքներին չհամապատասխանող վերականգնում հայցելու և ստանալու համար»: Դիմողի համոզմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության պահանջներին, որովհետև հստակ չէ թե վիճարկվող նորմը ինչպիսի աշխատանք է պարտավորեցնում գործատուին առաջարկել աշխատողին: Իսկ փաստացի իրավակիրառ պրակտիկայում աշխատողի որակավորումից էականորեն ավելի ցածր որակավորում պահանջող և, համապատասխանաբար, էականորեն ավելի ցածր վարձատրություն նախատեսող, իսկ որոշ դեպքերում նաև որոշակի մասնագիտական պատրաստվածություն և հատուկ գիտելիքներ/հմտություններ պահանջող աշխատանք աշխատողին չառաջարկելը դիտվում է որպես օրենքի խախտում: Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա ըստ դիմողի այն խնդրահարույց է հետևյալ չորս առումներով: Նախ խախտման հետևանքով աշխատողի կրած նյութական վնասը կարող է էականորեն նվազ լինել այն միջին աշխատավարձից, որին նա կարող էր հավակնել, եթե խախտումը տեղի չունենար: Երկրորդ «հարկադիր պարապուրդ» բառակապակցության օգտագործումը կարող է կիրառելի չլինել, քանի որ աշխատողը նախկին աշխատանքից ազատվելու պահից կարող է մեկ այլ գործատուի մոտ աշխատանքի անցած լինել, ինչը չպետք է զրկի նրան նախկին գործատուից համապատասխան հատուցում պահանջելու հնարավորությունից: Երրորդ խախտմամբ պայմանավորված հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը և (կամ) այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը ստացել է ավելի ցածր աշխատավարձ, քան այն աշխատավարձը, որին նա կարող էր հավակնել, եթե խախտումը տեղի չունենար, կարող է տարբերվել և էականորեն ավելի կարճ լինել հարկադիր պարապուրդի առաջացման պահից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածից: Եվ չորրորդ իրավակիրառ պրակտիկայում աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց բռնագաձման ենթակա հատուցման կոնկրետ չափը որոշելիս դատարանները չեն կիրառում ողջամիտ չափանիշներ:

3. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ 2-րդ մասը քննության առարկա է եղել Սահմանադրական դատարանում և 2010 թվականի հուլիսի 7-ին ՍԴՈ-902 որոշմամբ «առաջին նախադասության «կամ այլ» բառակապակցության մասով, և ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի և 32-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր։ Այդ որոշման առկայությունը գործը քննության ընդունելու համար արգելք հանդիսանալ չի կարող, քանի որ դրանից հետո վիճարկվող իրավադրույթը փոփոխվել և խմբագրվել է, և դիմողի կողմից բարձրացվում է նոր խմբագրությամբ գործող իրավակարգավորման սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի և 265-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

10 փետրվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել