ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է` ա) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով ավարտած այն
Ամփոփում
Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է` ա) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով ավարտած այն ծառայողներին, որոնք սովորել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով. բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն. գ) փրկարարական
Ամբողջ Տեքստ
Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է` ա) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով ավարտած այն ծառայողներին, որոնք սովորել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով. բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն. գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն պաշտոնի անձնագրով սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն. դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում. ե) (կետն ուժը կորցրել է 07.04.16 ՀՕ-44-Ն) զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս: (25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ.
07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ.
16.12.22 ՀՕ-488-Ն, փոփ.
24.10.24 ՀՕ-401-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ) (հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
