ԵԴ2/11823/02/23
Ամփոփում
քննելով ըստ «Հրաչյա Վարդանյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի 26.05.2023 թվականի որոշումը: 2 Երնան քաղաքի առաջ
Ամբողջ Տեքստ
22/18 ե"
Մ- ի
ՏՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴշ/11823/02/23 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/11823/02/23
Նախագահող դատավոր՝ Ս. Սահակյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հրաչյա Վարդանյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի 26.05.2023 թվականի որոշումը:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.08.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.08.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ Ընկերության հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 59-րդ ն 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ' Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 34-րդ հոդվածի Լին մասն ու 46-րդ հոդվածի 2-րդ մասը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ' Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը, 41Էրդ ն 42-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի Լին մասն ու 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնման հրավերը հրապարակելու միակ հետնանքն այն է, որ մասնակիցը հրավերի հրապարակումից հետո իրավունք է ձեռք բերում հայտ ներկայացնելու կամ չներկայացնելու մրցույթին մասնակցելու նպատակով՝ այդպիսով առաջացնելով իրավահարաբերությունների ծագման կամային իրավաբանական փաստ կամ չառաջացնելով այդ իրավաբանական փաստը: Այդ փուլում մասնակցի համար չեն կարող ծագել պարտականություններ, այդ թվում` հայտը կամ դրա հետ միասին ներկայացվելիք 6փաստաթղթերը հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնելու պարտականություն, քանի որ պատվիրատուի կողմից հրավերի հրապարակումը միակողմանիորեն մասնակցի համար չի կարող առաջացնել պարտականություններ: Պատվիրատուի ն մասնակցի միջն որոշակի իրավահարաբերությունների ծագման իրավաբանական փաստը մասնակցի կողմից հրավերով նախատեսված պահանջները բավարարող հայտ ներկայացնելն է: Եթե մասնակիցը չի ներկայացնում այդ հայտը կամ այն ներկայացնում է, գնահատող հանձնաժողովի կարծիքով, հրավերի պահանջների խախտմամբ, ապա, փաստորեն, իրավաբանական փաստը չի առաջանում, հետնաբար պատվիրատուի ն մասնակցի միջն որնէ պարտավորական իրավահարաբերություն չի ծագում: Ընկերությունը, ներկայացնելով մրցույթին մասնակցելու՝ գնահատող հանձնաժողովի որոշմամբ ոչ բավարար գնահատված հայտ, որնէ պարտավորական իրավահարաբերության մեջ չի մտել Կոմիտեի հետ, չի
3
ստանձնել նույն հայտը կրկին պատշաճ ձնով ներկայացնելու պարտականություն: Որնէ պարտավորական իրավահարաբերության բացակայության պայմաններում անօրինական ն անհիմն է Ընկերության տնտեսական գործունեության նե դրա վրա հիմնված սեփականության իրավունքների սահմանափակումը, քանի որ օրենքը թույլ է տալիս այդ իրավունքները սահմանափակել միայն գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտման պարագայում, իսկ սույն դեպքում Ընկերությունը չի ստանձնել որնէ պարտավորություն, հետնաբար նան նրան չի կարող վերագրվել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված` գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հրավերով սահմանված կարգով ն ժամկետում հրավերով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունը չի կարող համարվել խախտված, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված լինելու պայմաններում, գնահատող հանձնաժողովի մեկնաբանությամբ, որոշ փաստաթղթերի բովանդակության կապակցությամբ առկա են մրցույթի պահանջներին անհամապատասխանություններ: Հրավերով նախատեսված փաստաթղթերը մասնակի կամ ամբողջությամբ չներկայացնելու դեպքից պետք է տարանջատել այն դեպքը, երբ հրավերով նախատեսված փաստաթղթերը մասնակիցը ներկայացրել է, սակայն որնէ փաստաթղթի բովանդակության հետ կապված, գնահատող հանձնաժողովի կարծիքով, կան անհամապատասխանություններ հրավերով նախատեսված պահանջներին: Այդ դեպքում պետք է համարել, որ ոչ թե մասնակիցը հրավերով սահմանված ժամկետում ն կարգով հրավերով նախատեսված փաստաթղթերը չի ներկայացրել, այլ հրավերով սահմանված կարգով ն ժամկետում հրավերով նախատեսված փաստաթղթերը ներկայացրել է, սակայն առկա են որոշակի անհամապատասխանություններ հրավերի պահանջներին: Այլ կերպ ասած՝ եթե գնման գործընթացի մասնակիցը հրավերով պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է, սակայն գնահատող հանձնաժողովի կարծիքով կան դրանց բովանդակության հետ կապված որոշ թերություններ, ապա դա չի կարող մեկնաբանվել որպես հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ն դիտվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գնահատող հանձնաժողովի մատնանշած շտկումը չկատարելը կամ թերի կատարելը չի կարող նույնացվել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով մասնակցի ստանձնած՝ հրավերով սահմանված կարգով ն ժամկետում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հետ, իսկ շտկում չկատարելը կամ թերի կատարելը ինքնին չի համարվում գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար անհրաժեշտ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերն առկա չեն եղել: Մասնավորապես՝ Ընկերության հայտը մերժելու համար հիմք հանդիսացած խախտումները, որոնցով, իբրն, հաստատվում է Ընկերության կողմից պարտավորության խախտման
4
փաստը, առկա չեն: Բացի այդ, առկա չէ նան Ընկերությանը ցուցակում ներառելու մյուս հիմքը՝ նրա կողմից հրավերով սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը վճարված չլինելը, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել, ն դա այն դեպքում, երբ գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը հրավերով պահանջվող 13.300.000 ՀՀ դրամի չափով հայտի ապահովման գումարը հրավերի պահանջներին համապատասխան վճարել է կանխիկ փողի ձնով՝ լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին փոխանցելով, ու ներկայացրել է նշված փաստը հավաստող ապացույցներ:
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունը՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը հայցադիմումում նշված փաստարկներից վճռով անդրադարձ է կատարել միայն Ընկերության կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորություն խախտված լինելու ն գլխավոր քարտուղարի՝ վիճարկվող որոշումը կայացնելու իրավասություն ունենալու հարցերին՝ չանդրադառնալով հայցի հիմքում դրված մյուս՝ ոչ պակաս կարնոր փաստերին, քանի որ Ընկերության կողմից գնման գործընթացի շրջանակում որնէ պարտավորություն խախտված չլինելն ինքնին բավարար է համարել որոշումն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելու համար: Նկատի ունենալով, որ հայցի հիմքում Ընկերության կողմից դրված մյուս փաստարկները՝ Ընկերութան հայտը մերժելու համար հիմք հանդիսացած խախտումների /անհամապատասխանությունների/ բացակայությունը Աե հայտի ապահովման գումարը սահմանված ժամկետում ընկերության կողմից վճարված լինելը, Դատարանը չի քննարկել, Վերաքննիչ դատարանը չէր կարող փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը, քանի որ Դատարանի հաստատած փաստերը թույլ չէին տալիս կայացնել նման դատական ակտ: Եթե առաջին ատյանի դատարանը քննության չի ենթարկել հայցի հիմքում դրված վերը նշված փաստերը, ապա Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Դատարանի փոխարեն քննել դրանք Ա իր իրականացրած քննության արդյունքներով փոփոխել Դատարանի կայացրած վճիռը:
Առնվազն թիվ ԵԴ/54386/02/21 ն թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործերով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով գործի նոր քննության ծավալը, կամ փոփոխել այն՝ հայցը բավարարել:
2.1 Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Գնումների մասին օրենսդրությունը գնման գործընթացի մասնակիցների համար
5
սահմանել է պարտավորություններ, որոնք ծագում են դեռնս հայտերի ներկայացման փուլում: Մասնակիցը կրում է պարտավորություն հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում ներկայացնելու ոչ թե պարզապես ցանկացած փաստաթղթեր, այլ հրավերի պահանջներին համապատասխանող պատշաճ փաստաթղթեր, այդ թվում նան՝ շտկման փուլում, որպիսի պայմանը սահմանված է եղել նան հրավերի 8.12-րդ կետում, հետնաբար բողոքաբերի այն փաստարկը, որ հայտի ներկայացման փուլում մասնակիցը չի կարող ստանձնել որնէ պարտավորություն, ամբողջությամբ անհիմն է:
Անհիմն են նան Ընկերության այն փաստարկները, որ հայտը մերժելու հիմքերը բացակայել են, մասնավորապես՝ անտեսվել է, որ հրավերով նախատեսված պայմանը, որ գնման ընթացակարգի մասնակցի կողմից առաջադրված, սակայն այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված անձը պայմանագրի կնքման օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում պետք է ներառվի ընտրված մասնակցի լիցենզիայի ներդիրում, կիրառվում է այն ժամանակ, երբ հայտ ներկայացրած մասնակիցն ի սկզբանե ունի համապատասխան ներդիր, սակայն ներկայացնում է այլ աշխատակցի, ով այդ ներդիրում ներառված չէ: Բացի այդ, ակնհայտ է, որ Ընկերության կողմից ներկայացված՝ հրավերի պահանջներին իր փորձառության համապատասխանության վերաբերյալ ապացույցներով չէր հիմնավորվում Ընկերութան փորձառության համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) թիվ «ՀՀՔԿ-ՓՆՄԽԾՁԲ-22/1» ծածկագրով փակ նպատակային մրցույթի գնահատող հանձնաժողովի 23.12.2022 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Կոմիտեի կարիքների համար նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայության (Երնան քաղաքի Էրեբունի համայնքում) ձեռքբերման նպատակով հայտարարված փակ նպատակային մրցույթի հրավերը (այսուհետ՝ Հրավեր):
Հրավերի 1-ին մասի 2.4-1րդ կետում որպես մասնակցի համապատասխանության չափանիշներ նշված են մասնակցի նմանատիպ փորձառությունը, լիցենզիան ն լիցենզիայի ներդիրը, որոնցով մասնակցի հայտը գնահատվում է «բավարար» կամ «անբավարար»:
Նույն կետի համաձայն՝ մասնակցի փորձառությունը գնահատվում է բավարար՝ հրավերի պահանջով նախատեսված նմանատիպ աշխատանքների նկատմամբ՝ հրավերով պահանջվող լիցենզիայի ն դրա ներդիրի շրջանակներում մատուցված ծառայության մասով՝ հայտը ներկայացվելու տարվա ն դրան նախորդող 10 տարիների ընթացքում պատշաճ մատուցված ծառայությունների դեպքում, իսկ լիցենզիայի ն լիցենզիայի ներդիրի մասով մասնակցի չափանիշը գնահատվում է բավարար՝ հրավերով պահանջվող բոլոր լիցենզիաների ն դրանց ներդիրների առկայությամբ:
Նուն կետի համաձայն՝ «Որպես նմանատիպ փորձառությունը հիմնավորող փաստաթուղթ, մասնակիցը ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատճենները, իսկ դրանց պատշաճ կատարումը գնահատելու համար՝ տվյալ պայմանագրի կողմերի հաստատած, պայմանագրի
6
(համաձայնագրի)` սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման- ընդունման արձանագրություն կամ պայմանագրով նախատեսված փաստաթուղթ) պատճենը ն նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը, կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը ն նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը՝ պայմանով, որ հայտը ներկայացնելու տարվա ն դրան նախորդող 10 տարիների ընթացքում պատշաճ ձնով իրականացրել է նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր:
Նմանատիպ է համարվում Մ կամ Ռ/-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը հրավերով պահանջվող լիցենզիայի ն ներդիրների շրջանակներում, որը պետք է ստացած լինի համապատասխան քաղաքաշինական դրական փորձաքննության եզրակացությունը»:
Նույն կետի համաձայն՝ մասնակիցը հայտով ներկայացնում է հետնյալ լիցենզիան ն ներդիրները.
ԼԻՑԵՆԶԻԱ՝ Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նան շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ (նույն լիցենզիայի անբաժանելի մաս հանդիսացող համապատասխան ոլորտի աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց), ի թիվս այլի կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հեռահաղորդակցության ն ազդանշանային համակարգեր:
Նույն կետի թիվ 1 աղյուսակի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետական ն կոնստրուկտորական բաժինների մշակման համար պահանջվող մասնագետներ են, ի թիվս այլի՝
- ճարտարապետի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ, ճարտարապետական ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու բարձրագույն դասի «Ա» ենթադասի արտոնագի՝ նե նմանատիպ քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետական մասի մշակման աշխատանքների առնվազնՆ՝ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեկ անձ,
-ճարտարապետի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ (արտոնագրի առկայությունը պարտադիր չէ) Աե քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետական մասի մշակման աշխատանքների առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեկ անձ:
Նույն կետի թիվ 2 աղյուսակի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նան. շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) համար պահանջվող մասնագետներ են, ի թիվս այլի, կապի ցանցերի ն հաղորդակցման համակարգերի մասնագետի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ կամ ճարտարագետ-էլեկտրիկի որակավորմամբ բարձրագուն կրթությամբ, կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հեռահաղորդակցության ն ազդանշանային համակարգերի ներդիրում
7
նշված ն քաղաքաշինական փաստաթղթերի հեռահաղորդակցության ու ազդանշանային համակարգերի բաժինների մշակման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեկ անձ:
Նույն կետում առկա ծանոթագրության համաձայն՝ թիվ 2 աղյուսակով ներկայացված աշխատանք իրականացնող պատասխանատու մասնագետները, մրցույթի մասնակցի կողմից գնման հայտը ներկայացվելու պահին պետք է ներառված լինեն վերջինիս գործունեության լիցենզիայի ներդիրում կամ ներդիրներում /ցանկով պահանջվող աշխատակիցները՝ յուրաքանչյուրը նախագծանախահաշվային փաստաթղթերի իր կողմից մշակման ենթակա բաժնի կամ բաժինների համար հանդիսանալու են պատասխանատու անձ, ինչի մասին հավաստումը պետք է լինի նախագծի տվյալ բաժնի յուրաքանչյուր էջի շտամպում ստորագրությունը, կամ ներառված լինեն այ լիցենզավորված կազմակերպությունների ներդիրներում, իսկ պայմանագրի կնքման օրվան հաջորդող 30 օրյա ժամկետում պետք է ներառվեն ընտրված մասնակցի լիցենզիայի ներդիրներում:
Նույն կետի ներքո ներկայացված «Գնահատման ամփոփ աղյուսակ»-ի համաձայն՝ համապատասխանության չափանիշներ հանդիսացող «Նմանատիպ փորձառություն»-ը ն «Լիցենզիա ն լիցենզիայի ներդիր»-ը գնահատվում են «բավարար» կամ «անբավարար» միայն պահանջվող փաստաթղթերի լրակազմի համապատասխանության առումով: Ընդ որում, նուն աղյուսակի ներքո առկա ծանոթագրության համաձայն՝ գնահատման չափանիշներից որնէ մեկի անբավարար կամ նվազագույն շեմից (գնահատականից) ցածր գնահատվելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:
Նույն կետում առկա մեկ այլ ծանոթագրության համաձայն` եթե ներկայացված մասնագետներից որնէ մեկի մասով հայտը գնահատվում է սահմանված նվազագույն շեմից ցածր կամ անբավարար, ապա հայտն ամբողջությամբ մերժվում է:
Հրավերի նույն մասի 8.8-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:
Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները:
Հրավերի նույն մասի 8.9-րդ կետի համաձայն՝ եթե նույն հրավերի 8.8-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված
անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար Ա մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Հրավերի նույն մասի 8.12-րդ կետի համաձայն՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: (...) Ընդ որում, եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին
8
դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում՝ շտկման ենթակա) (...), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում (հատոր 1-ին, գ.թ. 20-41.
2) մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել 3նան Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 101).
3) գնահատող հանձնաժողովի նիստի 21.03.2023 թվականի թիվ 3-2 արձանագրության 11 կետի համաձայն նան Ընկերության հայտով ներկայացված փաստաթղթերում արձանագրվել են Հրավերի համեմատ հետնյալ անհամապատասխանությունները.
«Հրավերով պահանջվող լիցենզիայի ն լիցենզիայի ներդիրների վերաբերյալ
Մասնակցի կողմից չի ներկայացվել հրավերով պահանջվող լիցենզիայի կապի ներդիրը: Վերջինիս կողմից ներկայացված Անդրանիկ Ռաֆյանի այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված լինելու հանգամանքը, ինչպես նան պայմանագրի կեքման պարագայում վերջինիս ընկերության ներդիրում ներգրավվելու վերաբերյալ պայմաեը ընդուեվել է ի գիտություն, սակայն հրավերի պահանջի համաձայե, ընկերությունը հայտը ներկայացնելուց պետք է ներկայացներ նան կապի ներդիր:
Աշխատակազմի վերաբերյալ
Մասնակցի կողմից որպես ճարտարապետ ներկայացված Հրաչ Վարդանյանի համար որպես փորձառություն ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում հրավերի պահանջներին, չեն համարվում եմանատիպ, այն է, Ո/ կամ Բ-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույեը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն, ինչը պարզվել է ընկերության կողմից որպես եմանատիպ ներկայացված պայմանագրից:
Մասնակցի կողմից որպես ճարտարապետ ներկայացված Տարոն Հայրապետյանի մասին տեղեկատվության համաձայն, վերջիես չունի քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքների կազմակերպման բաժնի մշակման առեվազե 3 տարվա աշխատանքային փորձ /ներկայացված է ճարտարապետի գործունեության փորձառություն/: Միաժամանակ ԲՈՒՀ-ի որակավորման փաստաթուղթը վերջինիս տրվել է 2018 թվականիե, իսկ ՇՆ-ում ն հավելված 1.2-ում' եշված անձի փորձառությունը 1993 թվականից է:
Նմանատիպ փորձառության վերաբերյալ
Մասեակցի կողմից որպես նմանատիպ կատարված փորձառություն ներկայացվել է Է/ք154-08--0008 պայմանագիրը, որե իրենից ներկայացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ն կանխարգելման ազգային կենտրոնի Երնանի Կենտրոնական կառույցի լաբորատորիայի վերակառուցման, Լոռու Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների կառուցման նախագիծ: Պայմանագրի անվանումից, ինչպես նան ներկայացված բացատրագրից պարզ է դառնում, որ Երնանի կենտրոնական կառույցի լաբորատորիայի կարիքների համար մշակվել է վերակառուցման նախագիծ' 5875,96 քլ|մ| մակերեսով, իսկ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների համար կառուցման նախագիծ յուրաքանչյուրը 496 քմ մակերեսով Հետնաբար նշված
9
փորձառությունը չի համարվում նմանատիպ, չի համապատասխանում հրավերի պահանջներին, այն է, Ո/ կամ Ռ՛ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման
նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն:
Մասնակցի կողմից ներկայացված Հավելված 1Լ2-ում (կնքվելիք պայմանագրի կատարման համար առաջարկվող աշխատակազմի մասին տեղեկանք) ն մասնագետների կողմից ներկայացված գեման առարկա հանդիսացող ծառայությունները մատուցելու վերաբերյալ գրավոր համաձայնություններում նշված ծածկագրերը չեն համապատասխանում հրավերում նշված ծածկագրին»:
Նույն արձանագրության 12 կետի համաձայն` գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները, որոշել է կասեցնել նիստը ն ծանուցել նան Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչն 22.03.2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված անհամապատասխանությունները (հատոր 1-ին, գ.թ. 132,133).
4) Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է Հրավերով նախատեսված շտկման ենթակա փաստաթղթերի փոփոխված տարբերակները (հատոր 2-րդ, գ.թ. 8-21, հայցադիմումի պատասխանին կից ներկայացված էլեկտրոնային սկավառակում ներբեռնված փաստաթղթեր, ֆայլ «Տօճո20230518154348»).
5) գնահատող հանձնաժողովի նիստի «19.04.2022» թվականի թիվ 3-4 արձանագրության 11-րդ կետի համաձայն՝ սահմանված ժամկետում անհամապատասխանություննեի վերաբերյալ ներկայացված շտկումները ոչ ամբողջությամբ են համապատասխանում հրավերի պահանջներին, մասնավորապես.
«Հրավերով պահանջվող լիցենզիայի ն լիցենզիայի ներդիրների վերաբերյալ
Մասնակցի կողմից չի ներկայացվել հրավերով պահանջվող քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նան շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցեեզիայի կապի ներդիրը: Հրավերով նախատեսված պայմանը, որ սույն գեման ընթացակարգի մասնակցի կողմից առաջադրված, սակայն այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված անձին պայմանագրի կեքման օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում պետք է ներառեն ընտրված մասնակցի լիցեեզիայի ներդիրում կիրառվում է այն ժամանակ, երբ հայտ ներկայացրած մասնակիցը ի սկզբանե ունի համապատասխան ներդիր, սակայն ներկայացեում է այլ աշխատակցի, ով այդ ներդիրում ներառված չէ:
Նմանատիպ փորձառության վերաբերյալ
Մասեակցի կողմից որպես նմանատիպ կատարված փորձառություն ներկայացվել է Է/ք154-08--0008 պայմանագիրը, որե իրենից ներկայացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ն կանխարգելման ազգային կենտրոնի Երնանի Կենտրոնական կառույցի լաբորատորիայի վերակառուցման, Լոռու Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների կառուցման նախագիծ: Պայմանագրի անվանումից, ինչպես նան ներկայացված բացատրագրից պարզ է դառնում, որ Երնանի կենտրոնական կառույցի լաբորատորիայի կարիքեերի համար մշակվել է վերակառուցման նախագիծ' 5875,96 քմ
10
մակերեսով, իսկ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների համար կառուցման նախագիծ յուրաքանչյուրը 496 քմ մակերեսով Հետնաբար նշված փորձառությունը չի համարվում եմանատիպ, չի համապատասխանում պահանջներին, այն է, Ո/ կամ Բ-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն:
Աշխատակազմի վերաբերյալ
Հրաչյա Վարդանյանի համար որպես փորձառություն ներկայացվել է Է/07184-08-5- 0008 պայմանագիրը, ինչը ներկայացվել է ընկերության համար, այն է' 5875,96 քմ մակերեսով լաբորատորիայի շենքի վերակառուցման ն թվով երեք' 1608, 1488 ն 1488 քմ մակերեսով (ընդհանուր 4584 քմ մակերեսով) լաբորատորիաների կառուցման աշխատանքներ, սակայն հրավերով պահանջվում էր Ո/ կամ Ռ-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույեը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն: Հետնաբար նշված փորձառությունը չի համապատասխանում հրավերի պահանջներիե' չի համարվում նմանատիպ: Հրաչյա Վարդանյանի համար որպես նեմանատիպ փորձառություն ներկայացված մյուս աշխատանքները նս չե 6համապատասխանում հրավերի պահանջներին, չեն համարվում եմանատիպ»:
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ընկերության կողմից նս խախտվել է գնման ընթացակարգի հրավերի 8.9-րդ, ինչպես նան Կարգի 42-րդ կետի պահանջները, որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար ն մերժել (հատոր 1, գ.թ. 134-136).
6) Կոմիտեի գլխավոր քարտուղար Ա. Մկրտչյանի 26.05.2023 թվականի որոշմամբ, Ընկերությունը նս ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը ն նույն հոդվածի 2-րդ մասը: Որպես փաստական հիմք նշվել է. որ Ընկերութան հայտում արձանագրված անհամապատասխանություններն ամբողջությամբ չեն շտկվել, որի հետնանքով Ընկերության հայտը գնահատվել է անբավարար ն մերժվել: Այսպիսով, Ընկերությունը խախտել է ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչի հետնանքով դադարեցվել է նրա հետագա մասնակցությունը գնման գործընթացին: (հատոր 1-ին, գ.թ. 143,144):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/54386/02/21 ն թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործերով ՀՀ
11
վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձեած պարտավորության խախտում ն հիմք հանդիսանալ մասնակցին գնումեերի գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ ն ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝
խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը ն մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(...2) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝
1հրավերի պահանջներին իր տվյալնեի համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակիցը հայտով՝' հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձնով: Կանխիկ փողի ձնով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը,
12
եթե նա՝
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին ն վայրում՝ հայտերի բացման նիստում: (...):
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:
Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձնով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայություւը ն դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը Ա (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (..):
Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ (.), ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչն, կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է
13
անբավարար ն մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, ն բավարարվում է պատվիրատուի կարիքը:
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ ն օգտավետ) առաջարկի ընտրության ն նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված Ա հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի ՛կարիքի բավարարումն է:
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի ն գնման գործընթացի մասնակիցների միջն ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ ն օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային ն ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջն մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպե, գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալի, Օրենքով նախատեսված միակողմանի գործողություններ (գնումների հայտարարության ն հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը ն այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջն կնքված պայմանագիրը (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):
Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչն պայմանագրի կնքման փուլն ընկած
լ4
ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել նս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հեր կապված բողոքներ քենող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն՝ գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ մասնակիցը որնէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, նե հրավերով նախատեսված փաստաթղթերը նուն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ՝ օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետնանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն ն մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետնանքների կիրառման համար (տե'ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴԶ/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նան, որպես հետնանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝
1) հայտն օրենքով ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ամպահովումը հավաստող) կցելու գնման գործընթացում գնահատող
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ2/11823/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
