ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Ենթաֆոնդերը 1.
Ամփոփում
Հոդված 12. Ենթաֆոնդերը 1. Պայմանագրային ֆոնդը կարող է բաժանվել ենթաֆոնդերի: 2. Ֆոնդի կանոններում պետք է նշվի առկա ենթաֆոնդերի և նրանցից յուրաքանչյուրի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների կամ փայերի արժույթի և կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունների մասին (առկայության դեպքում): 3. Յուրաքանչյուր ենթաֆոնդի մասնակից կարող է պահանջ ներկայացնել
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Ենթաֆոնդերը 1. Պայմանագրային ֆոնդը կարող է բաժանվել ենթաֆոնդերի:
2. Ֆոնդի կանոններում պետք է նշվի առկա ենթաֆոնդերի և նրանցից յուրաքանչյուրի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների կամ փայերի արժույթի և կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունների մասին (առկայության դեպքում):
3. Յուրաքանչյուր ենթաֆոնդի մասնակից կարող է պահանջ ներկայացնել միայն իր ենթաֆոնդի ակտիվների նկատմամբ: Յուրաքանչյուր ենթաֆոնդ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով կարգավորվող հարաբերություններում դիտվում է որպես առանձին պայմանագրային ֆոնդ:
4. Կառավարիչը կարող է փոփոխել ենթաֆոնդի ներդրումային քաղաքականությունը կամ միացնել մի ենթաֆոնդը նույն ֆոնդի այլ ենթաֆոնդի` պայմանագրային ֆոնդերի տեսակի փոփոխության և միացման համար սույն օրենքով սահմանված կանոններին համապատասխան` ֆոնդի կանոնների մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:
5. Ֆոնդի կանոնների գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) հետո` 6 ամսվա ընթացքում, ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքի` սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունը ձեռք չբերվելու, ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունից 60 օրացուցային օրից ավելի ժամկետով նվազելու կամ ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծության 1/2-ից նվազելու դեպքում ենթաֆոնդը ենթակա է դադարեցման, և նրա ակտիվները պետք է վերադարձվեն ենթաֆոնդի մասնակիցներին սույն օրենքով պայմանագրային ֆոնդի դադարեցման համար սահմանված կարգով:
6. Սույն օրենքով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի և փայերի հաշվարկային արժեքի հաշվարկմանը և հրապարակմանը, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարներին վերաբերող դրույթները տարածվում են նաև ենթաֆոնդերի զուտ ակտիվների արժեքի և փայերի հաշվարկային արժեքի հաշվարկման և հրապարակման և տեղաբաշխման ու հետգնման (մարման) վճարների նկատմամբ: (12-րդ հոդվածը փոփ.
03.07.26 ՀՕ-318-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
