Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 206 — Վարույթի նյութերը դատարան հանձնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 206AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 206 — Վարույթի նյութերը դատարան հանձնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 206. Վարույթի նյութերը դատարան հանձնելը 1. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իր որոշմամբ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան: 2. Եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ: 2.1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատե

Ամբողջ Տեքստ

Հոդված 206. Վարույթի նյութերը դատարան հանձնելը 1. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իր որոշմամբ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:

2. Եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ: 2.1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործն ստանալուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Վարույթի նյութերը դատարան հանձնելու մասին հսկող դատախազն անմիջապես գրավոր տեղեկացնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց պատշաճ ձևով ուղարկելով մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը կամ դրա հավելվածները ներկայացվում են միայն վերջին խմբագրությամբ՝ դրանց կցելով դատախազի համապատասխան որոշման պատճենը: (206-րդ հոդվածը լրաց.

16.01.24 ՀՕ-32-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել