Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-97-Ն21 մարտի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածից հանել «, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և» բառերը: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի չորրորդ պարբերությունը «և այլ» բառերից հետո լրացնել «պատմաճարտարապետական կառույցները և» բառերով: Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում` 1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:»: Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում` 1) 3-րդ կետի «մեկամսյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով, «քննում են» բառը` «քննարկել» բառով, իսկ «` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:» բառերը հանել.

2) 4-րդ կետի «կառավարություն` որոշում կայացնելու համար» բառերը փոխարինել «կառավարության քննարկմանը:» բառերով: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում` 1) «անվանակոչումները և անվանափոխումները» բառերը փոխարինել «անվանումները» բառով.

2) «բ» ենթակետի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

3) «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերով: Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում` 1) «գ» ենթակետի «համաձայնեցնում և հաշվառում է» բառերը փոխարինել «հաշվառում, այնուհետև գրանցում է» բառերով.

2) «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-97-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-97-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.05.2012-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.464 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.03.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.04.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.05.2012 Հիմնական ակտ 21.03.2012, ՀՕ-97-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.11.1999, ՀՕ-21 23.11.1999, ՀՕ-21 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մարտի, 2012 թ.
Գործի #:
ՀՕ-97-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել