«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հոկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 24 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 հոկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա.Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչ Արտուր Հարությունյան) 06.10.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը»:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում զրկվել է ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի իրավաչափությունը վերադասության կարգով բողոքարկելու իրավունքից, քանի որ նման հնարավորություն օրենսդրությունը չի նախատեսում: Դիմողի կարծիքով ընդհանուր սկզբունքն այն է, որ ընտրական գործերի շրջանակներում ներպետական օրենսդրությունը պետք է երաշխավորի ընտրական գործընթացին մասնակցող յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը ներառյալ դատական ակտի բողոքարկման հնարավորությունը: Ըստ դիմողի վիճարկվող դրույթը սահմանափակել է դատավարության մասնակից հանդիսացած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը, հնարավորություն չտալով իրացնել դատարանի գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը բողոքարկելու սահմանադրական իրավունքը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթը ոչ միայն զրկում է անձին դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից, այլև ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգնման հնարավորությունից:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
23 հոկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
