Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 214 — Քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 214AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 214 — Քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 214. Քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառումը 1. Քննչական գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրելու, հանցագործության հետքերը և իրեղեն ապացույցները հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու նպատակով կարող են կատարվել ձայնագրում, լուսանկարում, պատրաստվել հետքերի ծեփապատճեններ և դրոշմվածքներ, կիրառվել այլ տեխնիկական միջոցներ: 2. Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ քննիչն այդ մասին տեղեկացնում է քննչական գործողության մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 214. Քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառումը 1. Քննչական գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրելու, հանցագործության հետքերը և իրեղեն ապացույցները հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու նպատակով կարող են կատարվել ձայնագրում, լուսանկարում, պատրաստվել հետքերի ծեփապատճեններ և դրոշմվածքներ, կիրառվել այլ տեխնիկական միջոցներ:

2. Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ քննիչն այդ մասին տեղեկացնում է քննչական գործողության մասնակիցներին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում տեխնիկական միջոցների սարքինությունն ստուգելու ուղղությամբ:

3. Սույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական գործողությունները (բացառությամբ փաստաթղթի զննության, տեղեկատվության պահանջի և առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելու) պարտադիր տեսաձայնագրվում են, բացառությամբ երբ դա օբյեկտիվորեն անհնար է։

4. Տեսաձայնագրումը պետք է իրականացվի քննչական գործողությունը սկսելու պահից մինչև դրա ավարտը, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ օբյեկտիվ անհնարինության այլ դեպքերի: Տեսաձայնագրման ընդհատման դեպքում քննչական գործողության կատարումն ընդհատվում է, որի պատճառները նշվում են այդ նպատակով կազմվող առանձին արձանագրությունում: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրումը վերսկսելու պահից: Մինչ այդ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության բնականոն ընթացքը և արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Տեսաձայնագրման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրությունը չի կարող մոնտաժվել կամ այլ կերպ փոփոխվել:

5. Տեսաձայնագրման միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:

6. Այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ այլ վայրում գտնվելու պատճառով անձի ներկայությունը քննչական գործողության կատարմանն անհնար է, կամ երբ առկա է անձի անվտանգությունն ապահովելու, կամ անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, և դա է պահանջում արդարադատության շահը, քննչական գործողությունը կարող է կատարվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով):

7. Տեսակապի միջոցով քննչական գործողության ընթացքում պետք է երաշխավորվի, որ քննիչը և այլ վայրում գտնվող քննչական գործողության մասնակիցները հստակ տեսնեն և լսեն միմյանց:

8. Տեսակապի միջոցով քննչական գործողությունն սկսելուց առաջ քննիչը պետք է հայտարարի` 1) քննչական գործողությունը կատարելու տեղը, տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև տեղեկություններ, թե որ վարույթով է կատարվում տվյալ քննչական գործողությունը. 2) քննչական գործողությունը կատարող քննիչի անունը, ազգանունը, պաշտոնը. 3) այլ վայրում գտնվող և քննչական գործողության կատարմանն օժանդակող իրավասու անձի անունը, ազգանունը, պաշտոնը. 4) քննչական գործողության ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները:

9. Այլ վայրում գտնվող և քննչական գործողության կատարմանն օժանդակող անձն ապահովում է քննչական գործողության մասնակիցների ինքնության ստուգումը: Քննչական գործողության ավարտին քննիչը քննչական գործողության մասնակիցներին հարցնում է, թե արդյոք ունեն առարկություններ քննչական գործողության կատարման կարգի կամ ընթացքի վերաբերյալ, և դրանց առկայության դեպքում խնդրում է բարձրաձայն ներկայացնել դրանք:

10. Տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:

11. Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները , ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։ (214-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, խմբ.

26.06.23 ՀՕ-199-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել