Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան31 օգոստոսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 31 օգոստոսի 2018թ. ՍԴԴԿՈ - | ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ . Երևան \ 31 օգոս տոսի 2018թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի Ֆ .Թոխյանի \ Քննության առնելով Մարիամ Ոսկանյան ի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Մարիամ Ոսկանյան ը դիմել է ՀՀ սահմանադրական դա տա րան (դիմումը ՀՀ սահ մանադրական դատարան վերստին ներկայացվել և մուտքագրվել է 2018 թվականի օգոստոսի 13 -ին)` խնդրե լով. ,Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասի՝ ՀՀ Սահ մանադրության 10- րդ և 60- րդ հոդվածներին համապատասխանելու , ինչպես նաև ,Սահ մանադրական դատարանի մասին ե ՀՀ սահմանադրական օրենքի 61- րդ հոդվածի 4- րդ մա սի՝ ՀՀ Սահմանադրության 79- րդ հոդվածին համապատասխա -նելու հարցը ե:2 2. Դիմողը նշում է, որ իր և ամուսնու համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված բնա կարանը առանց իր իմացության և համաձայնության գրավադրվել է, ինչի հետևան -քով ինքն արտադատական կարգով և իր կամքից անկախ զրկվ ել է իր սեփակա նությու -նից : Դիմողը գտնում է , որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասի վե րա բերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշման և Ս ահ մա -նադրական դատարանի 24.02.2012թ . ՍԴՈ- 1009 որոշման միջև առկա հա կասու թյունը չի հաղթահարվել , ինչի արդյունքում վիճարկվող նորմը իր նկատմամբ կիրառվել է Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1009 որոշմամբ արտա -հայտ ված իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ : Դիմողի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասի վերա բերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի և Ս ահմանադրական դատարանի արտահայտած դիրքո րոշումների միջև առկա հակասության պայմաններում իրավունքի սուբյեկտները դրսևորում են իրավաչափ վարքագծի անորոշություն , որով պայ մանավորված՝ առկա է նշյալ նորմի վերստին ուսումնասիրման , քննարկման և հստա կեցման ան -հ րաժե շտություն : Ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենք ի 29 և 69- րդ հոդվածների պահանջներով և ել նե լով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում` դատական ակ տերի, նախնական ուսում նա-սի րության արդ յունք ներից , դատական կազմը գտնում է, որ դիմումի հի ման վրա գոր ծի քննու թյունը ենթակա է մասամբ մերժման ՝ հետ ևյալ պատ ճառաբանու թյամբ .

1) Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է , որ ,Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդ -վա ծի 4- րդ մասի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել:3 Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պար -տա դիր պահանջներից , ի թիվս այլնի , նա և այն է , որ անհատական դիմում կարող է ներ -կա յացնել այն անձը , որի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթ ը: Սահմանադրության 169- րդ հոդվածի 1- ին մասի 8- րդ կետի համաձայն՝ Սահմա-նա դրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտպանության բոլոր մի ջոց -ները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակ -տի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2- րդ գլխում ամր ագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշ վի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը : ,Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ սահմանա դրա-կան օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասը , ելնելով նշյալ սահմանադրական նորմի իրավա -կար գավորումից , սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարա գայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝ ա ) երբ առկա է դատարանի վերջնական ակտը, բ ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ ) երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակ տի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2- րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշ վի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: , Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդ վածի 1- ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դա -տարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մա սին ե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետո վ՝4 դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ դրույթի մասով անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման :

2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարան ն իր՝ 2012 թվականի փետրվարի 24- ի ՍԴ Ո-1009 որոշ մամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասը ճանաչել է ՀՀ Սահ մանադրությանը համա պատասխանող ՝ ամրագրելով , որ ,.…ՀՀ քաղաքացիական օրենս գրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմա նադրությա-նը՝ այդ մասի առաջին նախադասու թյան դրույթների սահմանադրաիրավական այն բո -վան դակությամբ , համաձայն որի՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրա -քանչ յուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ՝ նկատի ունենալով , որ ներքոհիշյալ դեպ քերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս ան -հ րաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը , ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը : Այդ դեպ քերն են. ա ) երբ համասե փականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի՝ համասեփականության իրավունքով, բ ) երբ , Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ե ՀՀ օրեն -քի 18- րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրա վունք -նե րը և սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ՝ անկախ պետական գրանցումից ե: Սույն գործ ում առկա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարա շ վարչական շրջան ների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 31- ի վճռով հիշ յալ դ ատարանն ամրագրել է, որ ,....հայցվորը չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույ լատրելի ապացույցներ , առ այն , որ նա տեղյակ չի եղել վիճելի գործարքի կնքման մա սին։ Ավելին , հայցվոր կողմը, կրում է այն փաստի ապացուցման պարտականու թյու-նը, որ գնորդները իմացել են կամ ակնհայտորեն հնարավորություն են ունեցել են թա -5 դրելու , որ գրավադրվող գույքը հանդիսանում է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք և որ Լևոն Ոսկանյանը իրավունք չի ունեցել իր հայ եցողությամբ տնօրի նե-լու նշված գույքը: Հայցվորը, որպես նշված փաստը հաստատող ապացույց, վկայակոչել է համատեղ կյան քի ընթացքում ձեռք բերված գույք լինելը, որը դեռևս չի նշանակում , որ նա առարկել է , որ Լևոն Ոսկանյանը տնօրինի նշված գույքը, այն դեպքում , երբ հայցվորի կողմից ան-հա մաձայնությունը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Հարկ է նշել նաև , որ գնորդները չէին կարող ենթադրել, որ Մարիամ Ոսկանյանը հանդիսանում է գրա վադր-վող գույքի համասեփականատեր և որ առարկում է գույքը գրավադրելու դեմ։ Նման պայմաններում հարկ է հ իշատակել , ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. 3- 459/2007/ՏԴ / որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, որում դատարանը եզրահանգել է , որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սե-փականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների ամուս իններ հանդիսանալու մասին գոր-ծար քի մյուս կողմի, մասնավոր ապես , գնորդի տեղեկացված լինելու փաստը , եթե միա-ժամանակ առկա են երկու պայմաններ 1. Համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը .

2. Գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը։ Ինչպես արդեն վերևում նշվեց , վիճելի գործարքը կնքելիս, գնորդները, չեն իմացել ինչպես գույքը համատեղ սեփականություն հանդիսանալու, այնպես էլ համատեղ սեփականության մասնակցի գր ավատուի կողմից անհրաժեշտ լիազորությունների բա-ցակայության մասին և դրա մասին ենթադրելու հիմքեր չեն ունեցել։ Փաստորեն, սույն դեպքում հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և ար ժանահավատ ապացույց, իր կողմից հայցադիմումով վկայակոչած հանգամանքները հիմնավորելու համար , իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բա ցա սա-կան հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կող-մըե:6 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018 թվականի փետրվարի 22- ի որոշ մամբ , վկայակոչելով նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1009 որոշման մեջ ար տա հայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ ,.…Վերաքննիչ դատարանը ՀՀ վճռա բեկ դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքո րոշումների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի լույսի ներքո գալիս է այն հետևու թյան, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք պետք է ունենա կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ` նկատի ունենալով , որ գործում է համասեփականատերերի համաձայնությամբ դրա տնօրինման իրավունքի, ինչպես նաև գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի ու xx| x}x xxx` | xx|x… xxxx: Վերաքննիչ բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 231-րդ հոդվածի հիմքով ներ-կա յացված այն փաստարկը , որ Մարիամ Ոսկանյանը չի տվել իր համաձայնությունը իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավադրման հա-մար , Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ . Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել , որ համատեղ u եփականության մա սնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տն օրինման գոր-ծարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մաս նա-կիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լի-նե լու փաստը , քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պա հանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում , եթե ապացո ւցվի, որ գոր-ծարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքելու անհրաժեշտ լիազորության բացակայության մասին: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին , որ Աննա Համբար-ձում յանն ու Մայա Հարությունյանն իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանային 30.11.2011 թվականի փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը կնքե-լիս Լևոն Ոսկանյանի մոտ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բա ցա-կա յության և այն մասին , որ առկա չէ Մարիամ Ոսկանյանի համաձայնությունը այդ գոր-ծար քի վերաբե րյալ: Գործարքը կնքելիս ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաս տ-7 րի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մարաշ տարած-քային ստորաբաժանման կողմից 30.11.2011 թվականին տրված թիվ 00099409 միասնա-կան տեղեկանքը, որոնց համաձայն նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատ-մամբ գրանցված է միայն Լևոն Ոսկանյանի սեփականության իրավունքը, .…ե: Վերոն շյալ դատական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս , որ դրանցում իրաց ված չէ Սահմանադրական դա տարանի ՍԴՈ- 1009 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենս գրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքո -րոշումը , մասնավորապես , առ այն , որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրա վունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործար քներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համա ձայնությամբ , նկատի ունենալով , որ նշվա ծ դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհ րա-ժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ հա մաձայնությունը : Մինչդեռ նշված դա տական ակտերում դիմո ղի՝ որպես հա մասեփականատիրոջ կողմից իր հայե ցողու -թյան իրացման արդյուն քում տրված պոզիտիվ համաձայնության առ կա յության կամ բա -ցա կայության, վերջինիս բացահայտման վերաբերյալ որևէ դիրքորոշում առ կա չէ : Բացի դ րանից , երկու դատական ակ տերում էլ բացառապես շեշ տադ րված է , որ առկա չէ ապա-ցույց այն մասին , որ գործարքի մյուս կողմն իմացել կամ ակնհայտորեն պետք է իմա -նար համապատասխան գործարքը կնքելիս դիմողի ամուսնու մոտ գործարքը կնքե լու անհրաժեշտ լիազորության բացակայության և այն մա սին , որ առկա չէ դիմողի համա-ձայնությունն այդ գործարքի վերաբերյալ : Ելնելով վերոշարադրյալից՝ դատական կազմը գտնում է , որ չնայած այն հան գա-մանքին , որ վիճարկ վող դրույթի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1009 որոշումը, ,Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 2- րդ մասի հիմքով գործի քննությունը ենթակա է ընդունման :8 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով , Սահ մանադ րական դատարանի մասին ե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69- րդ հոդվածներով ` ՀՀ սահմանադրական դատա -րա նի դա տական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Մարի ամ Ոսկանյանի անհատական դիմումով գործ ի քննության ընդունումը , Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ ս ահմանադրական օրենքի 61-րդ հոդ վածի 4- րդ մասի մասով մերժել:

2. Առաջարկել Սահմանադրական դատարանին աշխատակարգային նիստում քննարկել ,Մարիամ Ոսկանյանի դիմու մի հիման վրա՝ ՀՀ քաղաքա ցիական օրեն սգրքի 198- րդ հոդվածի 3- րդ մասի ՝ Հա յաս տանի Հանրա պետու թյան Սահմանա դրությանը հա -մա պատաս խանության հար ցը որոշելու վե րաբերյալ ե գործ ը քննության ընդունելու հարցը : Նախագահող՝ Անդամներ՝ 31 օգոստոսի 2018 թվական ի ՍԴԴԿՈ /Ժ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 օգոստոսի, 2018 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել