Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14929 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-149)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 149 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ

Ամբողջ Տեքստ

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` ՍՈՒՅՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՀԱՐԱԿԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՈՂՆԵՐ՝ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Միասնության թևեր» կուսակցության՝ սույն գործով պատասխանող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հարակից պատասխանողներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին որպես վկա հանդես գալու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:

2. «Միասնության թևեր» կուսակցությունը, վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4 և 5-րդ կետերը, 52 և 55-րդ հոդվածները, միջնորդել է նշված գործով նիստին որպես վկա հանդես գալ սույն գործով պատասխանող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ներկայացուցչին), հարակից պատասխանողներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանը (ներկայացուցչին), ՀՀ դատախազությանը (ներկայացուցչին), ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ներկայացուցչին) և երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ներկայացուցչին)՝ պատճառաբանելով, որ միջնորդությամբ ներկայացված փաստերի պարզաբանումը հնարավոր է իրականացնել վերջիններիս տրված ուղղակի հարցադրումներով, ինչն առավել արդյունավետ և արագ միջոց է գործով փաստերը պարզելու համար՝ հաշվի առնելով նրանց մասնակցությունը դատաքննությանը։

«Միասնության թևեր» կուսակցության պնդմամբ՝ նշված փաստերը դիմումի քննության համար ունեն առանցքային նշանակություն, և միջնորդությամբ ներկայացված փաստերի պարզումը՝ դատավարության նշված մասնակիցներին որպես վկա հարցաքննելու միջոցով, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ նիստերին բացատրություններ տալու և հարցուպատասխանի ժամանակ հնչում էին ելույթներ, որոնք վերափոխում կամ ժխտում էին առկա փաստերը և/կամ ներկայացված ապացույցները։

3. Քննության առարկա դարձնելով «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, և կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա Սահմանադրական դատարանի պահանջով կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:

Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են նույն օրենքի 55-րդ հոդվածի 2-4-րդ մասերը:

Խնդրո առարկա հոդվածի վերլուծությունից բխում է, որ կողմը կարող է հանդես գալ որպես վկա, եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, և կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ:

Տվյալ դեպքում սույն գործով պատասխանող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հարակից պատասխանողներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին վկայի դատավարական կարգավիճակով հանդես գալու միջնորդության հիմքում դրված է այն դատողությունը, որ նախորդ նիստերին բացատրություններ տալու և հարցուպատասխանի ժամանակ հնչում էին ելույթներ, որոնք վերափոխում կամ ժխտում էին միջնորդությամբ ներկայացված փաստերը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը բավարար կերպով փաստարկված չէ այն առումով, որ արտահայտված կասկածը հիմնված է միայն ենթադրությունների վրա, ինչպես նաև չի հիմնավորվում, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում ընդունելու համար, հետևաբար՝ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն սույն գործով պատասխանող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հարակից պատասխանողներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին վկայի դատավարական կարգավիճակ տալու համար:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Միասնության թևեր» կուսակցության՝ սույն գործով պատասխանող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հարակից պատասխանողներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին որպես վկա հանդես գալու վերաբերյալ միջնորդությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-149

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-149
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել