Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 477 — Հեռակա վարույթ սկսելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 477AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 477 — Հեռակա վարույթ սկսելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 477. Հեռակա վարույթ սկսելը 1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հեռակա վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները, և միաժամանակ բացակայում են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները, ապա քննիչը կայացնում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում։ Այդ որոշումը կարող է կայացվել մինչև նախաքննության ավարտը։

Ամբողջ Տեքստ

2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հեռակա վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները, և միաժամանակ բացակայում են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները, ապա դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ մինչև դատավճիռ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը տվյալ մեղադրյալի նկատմամբ կայացնում է հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում:

3. Եթե հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը կամ պայմաններից որևէ մեկը չի հաստատվում, կամ ի հայտ է գալիս հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված որևէ հանգամանք, ապա վարույթն իրականացնող մարմինը կայացնում է վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները կայացնելու դեպքում վարույթը չի վերսկսվում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել