Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/8623/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/8623/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/8623/05/2112 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ն հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին)` Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությու

Ամբողջ Տեքստ

(1428:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8623/05/21

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8623/05/21

Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան

Դատավորներ՝ Ա. Առաքելյան

Գ. Սոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի փետրվարի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ն հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին)` Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Ք/470-2021/1 որոշումը (այսուհետ նան՝ Որոշում):

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Սոնա Ֆարմանյան), որը ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 04.02.2025 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 31.10.2025 թվականին որոշում է կայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1575-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին, ինչով պայմանավորված նույն օրվա որոշմամբ սույն գործի վարույթը կասեցրել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 02.12.2025 թվականի թիվ ՍԴԱՈ-182 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1573-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 08.12.2025 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը վերսկսվել է:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն սխալ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1Էին պարբերությունը, 32-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, 1575-րդ հոդվածը, 245-րդ, 25Էրդ, 252-րդ ն 279-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավաբանական անձը վարչական պատասխանատվության սուբյեկտ է միայն այն դեպքում, երբ օրենսդիրը դրսնորել է կամք՝ կոնկրետ իրավախախտման համար 0`պպատասխանատվություն սահմանելու նան իրավաբանական անձի համար, որպիսի կամքն արտահայտվում է տվյալ զանցանքն ամրագրող նորմում իրավաբանական անձի համար պատասխանատվություն սահմանելու միջոցով: Հետնաբար, իրավաբանական անձը ենթակա է վարչական

պատասխանատվության միայն այն դեպքում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում՝ կոնկրետ զանցանքն ամրագրող նորմում, պատասխանատվություն է սահմանված նան իրավաբանական անձի համար: Բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը նման կամք չի դրսնորել, պատասխանատվության սուբյեկտը ֆիզիկական անձն է:

Սույն վարչական գործով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի վիճարկվող Որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի

3

1575»-րդ հոդվածի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել Ընկերությունը, մինչդեռ իրավաբանական անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1573-րդ հոդվածով չէր կարող հանդիսանալ վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ ն ենթարկվեր վարչական

պատասխանատվության: Այսինքն տվյալ պարագայում բացակայել թէ վարչական զանցակազմի տարրերից մեկը՝ սուբյեկտը, որի բացակայությունն ինքնին բացառում է վարչական զանցակազմի գոյությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած մի շարք դատական ակտերում, մասնավորապես՝ թիվ ՎԴ/10789/05/23 վարչական գործով 19.06.2024 թվականի, թիվ ՎԴՏՇ/0201/05/22 վարչական գործով 07.11.2023 թվականի ն թիվ ՎԴՏՇ/0151/05/21 վարչական գործով 05.08.2022 թվականի դատական ակտերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-14-րդ, 19-րդ ն 32-րդ հոդվածներին տրվել է սույն գործով բողոքարկվող որոշմամբ նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն, համաձայն որի" իրավաբանական անձը չի կարող լինել վարչական պատասխանատվության սուբյեկտ: ՆՄիննուն ժամանակ համանման իրավական դիրքորոշում է արտահայտել նան ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2024 թվականի որոշումը նե գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

7 Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 15.08.2019 թվականին տրված թիվ 115/4 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) համաձայն՝ «Օբյեկտ՝ Սունդուկյան փողոցի հիմնանորոգում միջինից բարձր ռիսկայնության աստիճան' 3-րդ կատեգորիա նախագծային փաստաթղթերի մշակման համար.

Գտեվելու վայրը' ք. Գյումրի Սունդուկյան փողոց (Գորկու փողոցից Տերյան փողոց).

Կառուցապափտող' Գյումրու համայնքապետարան.

(-.) ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

9 Ճարտարապետահատակագծային պահանջներ. Մշակել Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից Տերյան փողոց) երթնեկելի մասի հիմնանորոգման նախագիծ: Նախատեսել փողոցի երթնեկեի մասի ծածկութի ասֆալտապատում, մայթերի ասֆալտապատում, այդ թվում նան' մայթերի խախտված եզրաքարերի ուղղում ն վերատեղադրում, վնասված եզրաքարերի փոփոխում. (...)» (գ.թ. 60-62).

2) Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 26.06.2020 թվականին տրված թիվ 36/20 շինարարության թույլտվության համաձայն «Տրված է կառուցապատող Գյումրու համայեքապետարանին Սունդուկյան փողոցի (Գորկու փ.-ից մինչն Տերյան փ., երրորդ կատեգորիա) հիմնանորոգման աշխատանքների կատարման համար (...):

1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը

1) մշակվել են «ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ի /ՔՊԼ 16939/ կողմից. (...)» (գ.թ. 58-59).

4

3) Կառուցապատող Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ ն շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի կողմից Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացված 29.06.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ տեխնիկական հսկողությունն իրականացվելու է Ընկերության կողմից (գ.թ. 63).

4) Տեսչական մարմնի ղեկավարի 25.03.2021 թվականի «Ստուգում իրականացնելու մասին» հանձնարարագրով հանձնարարվել է.

«1. Ստուգում իրականացնել ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սունդուկյան փողոց (Գորկու փողոցից միեչն Տերյան փողոց) հասցեում փողոցի հիմեանորոգման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական պահանջների կատարման ն պահպանման վերաբերյալ (...)» (գ.թ. 32).

5) Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 10.05.2021 թվականին կազմվել է «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում(ներ) կատարելու վերաբերյալ» թիվ Ք/470-2021/1 արձանագրությունը, ըստ որի՝ «(..) Գյումրի, Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից միեչն Տերյան փողոց) հատվածի հիմեանորոգման աշխատանքներ. (...)

Տեխեիկական հսկողություն իրականացեող ««ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ի (..) ներկայացուցիչ Հայկ Նազարյան, կողմից թույլ տրված հետնյալ իրավախախտումների վերաբերյալ.

Շինարարական արտադրության ն ընդունման նորմերի խախտումներ 2020 թվականի հոկտեմբեր - 2021 թվականի մայիս (...):

Թվով 6 թեքահարթակների լայնությունը նախագծով նախատեսված 90սմ-ի փոխարեն 78 - Ցմ է, որից մեկի վրա առկա է մետաղյա կանգնակ:

Փողոցի կմ0--320 հատվածներում թվով 2 թեքահարթակներ կառուցված չէ:

Փողոցի կմ0-190 - կմ0-300 հատվածում բազալտից եզրաքարերի ճակատների հետնամասերը կոտրվում են, արհեստականորեն ստեղծելով խոռոչներ, որոնք չեն բետոնացվում:

Շինարարության վարման մատյանն ընդհանրապես լրացված չէ:

Չեն ներկայացվել ծածկված աշխատանքների ընդունման ակտերը ն բետոնի փորձարկումների ակտերը:

Վարման մատյանի համապատասխան թիվ 2.1 բաժեում տեխնիկական հսկիչի կողմից չկան .6համապատասխան գրառումներ թույլ լ տրված խախտումեերի վերաբերյալ: Նշված խախտում(ներյի համար նախատեսվում է պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով»:

Արձանագրության «Իրավախախտում կատարած անձի բացատրությունը» տողում առկա է հետնյալ գրառումը. «Տեխնիկական հսկողություն իրականացեող «ՃԱՆՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Նազարյանը հրաժարվեց արձանագրությունը ստորագրելուց» (գ.թ. 45-47).

6) Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 11.06.2021 թվականին կազմված «Վարչական իրավախախման վերաբերյալ գործի քննության» թիվ Ք/470-2021/1 արձանագրության «Իրավախախման նկարագրությունը» բաժնում նշված է հետնյալը.

5

«Փողոցի կմ0:180, կմ0-420 - կմ0-440, կմ0-560 հատվածներում թվով 6 թեքահարթակների լայնությունը նախագծով նախատեսված 90 սմ-ի փոխարեն 78 - 81 սմ է, որից մեկի վրա առկա է մետաղյա կանգնակ:

Փողոցի կմ0--320 հատվածներում թվով 2 թեքահարթակներ կառուցված չէ:

Փողոցի կմ0-190 - կմ0-300 հատվածում բազալտից եզրաքարերի ճակատների հետնամասերը կոտրվում են, արհեստականորեն ստեղծելով խոռոչներ, որոնք չեն բետոնացվում:

Վարման մատյանի համապատասխան թիվ 2.1 բաժեում տեխնիկական հսկիչի կողմից չկան համապատասխան գրառումներ թույլ փրված խախտումների վերաբերյալ»:

Նույն արձանագրության «Իրավախախտում կատարած ն/կամ լիազորված անձի բացատրությունն իրավախախտման հետ կապված» բաժնում Ընկերության տնօրեն Դավիթ Քարտաշյանի կողմից տրվել է հետնալ բացատրությունը. «որպես տեխ. հսկողության ներկայացուցիչ, թեքահարթակեերը նախագծային չափերով չկառուցելու մասին տեղեկացնում եմ, որ դեռնս շին. աշխատանքները չեն ավարտվել, առավել նս չեն վճարվել, առկա թերությունները շիե. աշխատանքների ժամանակ վերացվում են: Կմ 0--320-ում թվով 2 հարթակներ նախատեսված չեն: Եզրաքարերի խոչընդոտների մասով տեղամասի հսկիչի կողմից կազմված է անհամապատասխանության ակտ: Շին. վարման մատյանը կապալառուի կողմից չի ներկայացվել, որի մասին գրավոր տեղեկացվել է պատվիրատուն» (գ.թ. 64-65).

7) Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի 21.06.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ -Ք/470-2021/1 որոշմամբ որոշվել է տեխնիկական հսկողություն իրականացնող՝ Ընկերությանը (տնօրեն՝ Դավիթ Քարտաշյան) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1575»րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ գումարի չափով (գ.թ. 72-74):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/10789/05/23, թիվ ՎԴՏ/0201/05/22 Ա թիվ ՎԴՏ/0151/05/21 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխանաբար 19.06.2024 թվականի, 07.11.2023 թվականի ն 05.08.2022 թվականի դատական ակտերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ ն 14-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝

6

13) ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների Ան ազատությունների հիմնարար խախտումները:

Վճռաբեկ դատարանը, օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ ն 14-րդ հոդվածների միատեսակ կիրառություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական անձի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալու հարցին:

Նախնառաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել «վարչական իրավախախտում» հասկացության բովանդակությունը, որի սահմանումն ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածով, այն է՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, (...) քաղաքացիների իրավունքների ն ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ իրավանորմում ամրագրվել է օրենքով նախատեսված այն հատկանիշների ամբողջությունը, որոնց առկայության դեպքում արարքը կարող է որակվել որպես զանցանք: Ըստ այդմ` վարչական իրավախախտման (զանցանքի) հատկանիշներն են. օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը ն սուբյեկտիվ կողմը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում, բացահայտելով վարչական զանցակազմի տարրերը, արձանագրել է, որ վարչական զանցակազմը հետնյալ չորս տարրերի համակցությունն է՝ վարչական զանցանքի օբյեկտ (ոտնձգության առարկա հասարակական հարաբերությունները), վարչական զանցանքի օբյեկտիվ կողմ (զանցանքի բովանդակություն), վարչական զանցանքի սուբյեկտ (ֆիզիկական անձ, պաշտոնատար անձ) ն վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմ (անձի հոգեբանական վերաբերմունքը արարքի ն դրա հետնանքների նկատմամբ): Նշված տարրերից որնէ մեկի բացակայությունը բացառում է վարչական զանցակազմի առկայությունը (տե՛ս, Մերի (Թնոսյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4086/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.09.2024 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով անդրադառնալով զանցանքի սուբյեկտին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ զանցանքի սուբյեկտն այն անձն է, ով կատարել է հակաօրինական այնպիսի արարք, որը նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կամ այլ օրենքներում: Ընդ որում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված է այն անձանց շրջանակը, ովքեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նկարագրված հակաօրինական արարք կատարելու համար ենթակա են վարչական պատասխանատվության:

Այսպես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչն վարչական իրավախախտում կատարելու պահը:

7

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման, կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները Ա մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր արարքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտ, որի նկատմամբ կարող է նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կիրառվել վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներ միաժամանակ նախատեսում են մեկից ավելի սանկցիաներ՝ մի դեպքում ֆիզիկական, մյուս դեպքում՝ իրավաբանական նե պաշտոնատար անձանց, իսկ երրորդ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել լէ նան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված մի շարք զանցանքների բովանդակությունը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որոնց պատշաճ կատարման ապահովման պարտականությունը դրված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտի վրա: Ընդ որում` եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտն իրավաբանական անձն է, ապա այդ պարտականությունների կատարման ապահովումը մտնում է տվյալ իրավաբանական անձի ղեկավարի պաշտոնեական պարտականությունների մեջ (տես, անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանն ըեդդեմ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմեի թիվ ՎԴԶ/0071/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ հարկ է համարում արձանագրել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի մի շարք հոդվածներով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտներ են դիտարկվել ֆիզիկական, իրավաբանական ն պաշտոնատար անձինք, ինչպես նան անհատ ձեռնարկատերերը:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական անձի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով պատասխանատվության սուբյեկտ համարվելու հարցին այն դիտարկելով վարչական իրավախախտման (զանցանքի) պարտադիր հատկանիշ համարվող սուբյեկտիվ կողմի գնահատման շրջանակներում: Այսպես.

Վարչական իրավախախտման (զանցանքի) պարտադիր հատկանիշներից է սուբյեկտիվ կողմը՝ անձի հոգեբանական վերաբերմունքը արարքի ն դրա հետնանքների

8

նկատմամբ: Վարչական իրավախախտման (զանցանքի) սուբյեկտիվ կողմի հիմնական տարրը մեղքն է: Մեղքն անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի ն դրա վտանգավոր հետնանքների նկատմամբ, որը դրսնորվում է դիտավորության կամ անզգուշության ձնով ն հանդես է գալիս որպես զանցանքի սուբյեկտիվ կողմի հիմնական հատկանիշ: Իսկ մեղքի՝ որպես արարքի ն դրա հետնանքների նկատմամբ ունեցած հոգեբանական վերաբերմունքի տարրերն են՝ գիտակցությունը ն կամքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ միայն արարքի հակաիրավականության առկայությունը դեռ բավարար չէ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Անհրաժեշտ է որոշել անձի մեղավորությունը կատարված իրավախախտման մեջ քանի որ մեղք՝`։ ցանկացած տեսակի պատասխանատվության հիմնական պայմանն է ն անվերապահորեն պետք է հաստատվի որնէ անձի՝ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու պարագայում:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավաբանական անձի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ/չհանդիսանալու հարցին անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներով:

Մասնավորապես՝ նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով նե ենթարկվե սպատասխանատվությաան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով (տե'ս, Արարատ Գինոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան թիվ 3-1698(Տ5Դ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ ն 11-րդ հոդվածների բովանդակության վերլուծությունից հետնում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով Ա ենթարկվել պատասխանատվության նույն օրենսգրքով սահմանված կարգով (տես, Աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «(Թովմասյան Համլետ» ՍՊԸ-ի թիվ 3-1787(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը ոչ թե իրավաբանական անձն է, այլ այդ իրավաբանական անձի համապատասխան պաշտոնատար անձը: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված դատողությունը հիմնված է եղել այն իրողության վրա, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել միայն ֆիզիկական անձը, այլ ոչ երբեք իրավաբանական անձը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը չի նախատեսում իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:

9

ՀՀ վճռաբեկ դատարանն իրավաբանական անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բացակայության պատճառով զանցակազմի սուբյեկտ է համարել ոչ թե իրավաբանական անձին, այլ դրա համապատասխան պաշտոնատար անձին (տե'ս, Ռունար Սալիմուլլիեն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտեերի կոմիտեի թիվ ՎԴ/3166/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում ընդգծել նան այն հանգամանքը, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ որոշ երկրներում, որտեղ որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ իրավաբանական անձ նս սահմանված է, կարնորվում է իրավախախտման մեջ մեղավորության հաստատման անհրաժեշտությունը, ն այդ բոլոր երկրներում իրավաբանական անձի մեղքը հաստատվում է նրա պաշտոնատար անձանց կամ պատասխանատու անձանց մեղքի հաստատման ն վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում առկա մի շարք հոդվածներ որպես պատասխանատվության սուբյեկտ հստակ նշում են իրավաբանական անձին, սակայն որնէ օրենսդրական ակտում ո իրավաբանական անձի մեղքի հասկացությունը տրված չէ ն միանշանակ է այն հանգամանքը, որ իրավաբանական անձի մոտ մեղքը՝ որպես սուբյեկտիվ կողմի հիմնական հատկանիշ, բացակայում է:

Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա իրավիճակում առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) պայմանավորված այն հանգամանքով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր մասում ներառված կարգավորումներն արարքը վարչական իրավախախտում (զանցանք) որակելու Ա անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլնի, պարտադիր ներառում են զանցանքի հատկանիշ համարվող սուբյեկտիվ կողմը՝ մեղքը, իսկ նույն օրենսգրքի հատուկ մասում զետեղված մի շարք հոդվածներում, որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ, նշված է իրավաբանական անձը, որի դեպքում, սակայն, մեղքը չի կարող առկա լինել: Հետնաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նշված իրավական հակասությանը (իրավական կոլիզիային) ն բացահայտել նշված կարգավորումները սահմանելու օրենսդրի իրական նպատակը: Այսպես.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, (..) ինչպես նան իրավական հակասությունների (իրավական կոլիզիաներ) ն օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները ն օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջն կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետնյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

10

2) ընդհանուր նորմի Ա հատուկ նորմի միջն կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր ն հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական Աե իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման ն(կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) ն(կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Իրավական կոլիզիան օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոններով պայմանավորված միննույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանությունն է (տարբերությունը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի՝ որ իրավական նորմին նախապատվություն տալ: Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն՝ իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում է միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեն օժտված չեն պոզիտիվ-իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է փորձել հաշտեցնել երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է կիրառելով այն աքսիոման, որ կառավարությունը չէր կարող կամ դժվար թե ցանկանար ստեղծել երկու հակասող նորմ: Երկու նորմերը

11

հաշտեցնելու համար պետք է ընդունվի այն մեկնաբանությունը, որը վերացնում է այդ հակասությունը: Եվ միայն այն դեպքում, երբ այդ մեկնաբանությունը ողջամիտ չէ, կարող են օգտագործվել կոլիզիոն նորմերի կիրառման նախապատվության կանոնները:

Հատկանշական է նան, որ կոլիզիոն խնդրի էությունը հասկանալու ն դրան լուծում տալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` արդոք առկա է տվյալ իրավիճակում իրավական նորմի կոլիզիա, թե՝ ոչ:

Այսպես, իրավական նորմի կոլիզիան կարող է դրսնորվել իրավական նորմերի դրույթների հակասության կամ անհամապատասխանության ձնով:

Իրավական նորմերի հակասության դեպքում «բախվում են» արգելող ն լիազորող նորմերը, որոնք բացառում են մեկը մյուսին ն հանդիսանում են բնեռային:

Իրավական նորմերի անհամապատասխանության դեպքում նորմերը միննույն բնույթի են, սակայն ունեն տարբեր բովանդակություն, կամ առաջացնում են տարբեր հետնանքներ:

Ուստի, իրավական կոլիզիայի առկայության համար անհարաժեշտ է վերոհիշյալ երկու դրսնորումներից առնվազն մեկի առկայությունը (տե'ս, «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տեօրեն Վարազդատ Ուլիխանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11023/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կանոնն այն մասով, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր ն հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը, քանի որ նշված կանոնին նախորդող՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) կիրառելու կանոնը տվյալ դեպքում կիրառելի չէ:

Հետնաբար նկատի ունենալով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) լուծման կանոնները կիրառվում են ըստ հերթականության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործում է հետնյալ կանոնը՝ եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր Ա հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը, ն ըստ այդմ` վիճելի իրավահարաբերությաան նկատմամբ կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր մասի կարգավորումները, որոնք վարչական իրավախախտման (զանցանքի) բոլոր չորս հատկանիշները համարում են պարտադիր ն դիտարկում են մեկ միասնության մեջ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերոգրյալում նկարագրված իրավական նորմերի անհամապատասխանության ձնով դրսնորվող իրավական կոլիզիան հաղթահարելու (հաշտեցնելու) ն օրենսդրի իրական նպատակն ու կամաարտահայտությունը բացահայտելու համար, անհրաժեշտ է համարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում իրավաբանական անձին որպես պատասխանատվության սուբյեկտի նախատեսման վերաբերյալ կատարել հետնյալ մեկնաբանությունը.

Իրավաբանական անձին վարչական պատասխանատվության սուբյեկտների շարքում նախատեսելու հիմքում ընկած է օրենսդրի այն գաղափարը, որ զանցանքի պարտադիր

12

հատկանիշ համարվող սուբյեկտիվ կողմը մեղքը, իրավաբանական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման նկատմամբ նրա պատասխանատու ֆիզիկական անձի (գործադիր մարմնի ղեկավարի, տնօրենի) հոգեբանական վերաբերմունքն է, որի համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության: Այլ կերպ ասած՝ ի շահ կամ ի օգուտ իրավաբանական անձի կատարված իրավախախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվում տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, ում վրա օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ իրավաբանական անձի այլ ակտով կամ աշխատանքային պայմանագրով դրված են կոնկրետ պարտականություններ, որոնց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում թույլ է տրվել տվյալ վարչական իրավախախտումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաբանական անձին վերագրվող ցանկացած իրավախախտում իրականում նրա մարմինների կամ անդամների կողմից կատարված արարք է, ինչը նշանակում է, որ դրանք, ըստ էության, կատարվում են կոնկրետ ֆիզիկական անձի կողմից: Ինչի արդյունքում գործադիր մարմնի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ է, քանի որ գործադիր մարմնի ղեկավարը/տնօրենը ներկայացնում է իրավաբանական անձը Ա վերջինիս գործունեությունն ամենից առաջ կախված է նրանից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր Աե հատուկ մասերում նախատեսված կարգավորումների բովանդակաության նման մեկնաբանությունը թույ է տալիս հաղթահարել առաջացած իրավական հակասությունը (իրավական կոլիզիան):

Այսպիսով, վերոշարադրյալ իրավական նորմերի, իրավական դիրքորոշումների ն մեկնաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը վարչական իրավախախտում (զանցանք) որակելու ն վարչական

պատասխանատվություն կիրառելու համար բոլոր դեպքերում պետք է միաժամանակ առկա լինեն զանցանքի բոլոր չորս հատկանիշները՝ օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը ն սուբյեկտիվ կողմը: Նշվածի արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր մասում նախատեսված այս կարնորագույն կանոնի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում, որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ, իրավաբանական անձը նշված լինելու դեպքերում վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի իրավաբանական անձի համապատասխան ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը՝ գործադիր մարմնի ղեկավարը՝ «զանցանքի բոլոր չորս հատկանիշների առկայության դեպքում:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ամբողջությամբ վերացնել Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի Որոշումը:

13

Դատարանը 20.04.2023 թվականի վճռով մերժել է հայցը, պատճառաբանելով որ՝ «/...) վարչական վարույթի նյութերով հաստատվում է հայցվորի կողմից իրավախախտում կատարելու փաստը: Հայցվոր ընկերության տնօրեն Դավիթ -Քարտաշյանը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ ընդունել է, որ վարման մատյանը ներկայացված չի եղել, որի արդյունքում էլ գրառումներ չեն կատարվել, իսկ վիճարկվող վարչական ակտով հայցվորը պատասխանատվության է ենթարկվել հենց ստուգման ընթացքում հայտնաբերված թերություննեի ն խախտումների մասին աշխատանքների ընդհանուր մատյանում նեկատողությունները ն դիտողությունները չեշելու համար:

Վերը եշված փաստի մասինե են վկայում նան գործի նյութերում առկա հայցվոր ընկերության կողմից 14.07.2020, 15.09.2020 ն 12042021 թվականներին տրված գրությունները, որոնցով պահանջվել է ներկայացնել վարման մատյանները:

Իսկ սույն վարչական գործի քննության ընթացքում հայցվորի կողմից չի ներկայացվել էական նշանակություն ունեցող որնէ հիմեավորում, որի գնահատման ուժով հնարավոր կլինե՝ հաստատված համարել, որ պատասխանատվությաան է ենթարկվել ոչ իրավաչափորեն: Այսինքն վարչական վարույթում առկա են բավարար ապացույցեր առ այն, որ հայցվորի կողմից թուլ է տրվել իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157. 13-րդ հոդվածով:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա" Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումն իրավաչափ է, ն առկա չեն այն անվավեր ճանաչելու հիմքերը»:

Դատարանի վճռի դեմ Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում ներկայացված հիմնավորումները վերաբերել են բացառապես Ընկերության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ՝։ ՀՀ օրենսգրքի 1575»րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չհանդիսանալուն:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի նշված հիմքին, 17.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 20.042023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «/...) առկա ապացույցեերով հաստատվում է Գյումրու ճանապարհների հիմեանորոգման ն արփաքին լուսավորության արդիականացման ծրագրի շրջանակներում (Սունդուկյան փողոց 36/20) շինարարական աշխատանքները «ՎԱՀԱԳՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ» ՍՊ ընկերության կողմից, իսկ դրանց ընթացքի եկատմամբ ատեխնիկական հսկողությունն Ընկերության կողմից իրականացվելու հանգամանքը (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ընկերությունը, որպես Գյումրու ճանապարհեերի հիմնանորոգման ն արտաքին լուսավորության արդիականացման ծրագրի շրջանակներում շինարարության ընթացքի նկատմամբ տեխեիկական հսկողություն իրականացեող, ն ըստ այդմ, Օրենսգրքի 1575-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ, օրենքով սահմանված կարգի խախտումեերով տեխնիկական հսկողություն իրականացնելու համար իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ անհիմե համարելով Ընկերության' Օրենսգրքի 1575-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած հիմնավորումները»:

14

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծություններըը ն դրանք համադրելով սուն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` կառուցապատող Գյումրու համայնքապետարանի կողմից Սունդուկյան փողոցի (Գորկու փողոցից մինչն Տերյան փողոց, երրորդ կատեգորիա) հիմնանորոգման աշխատանքների կատարման համար Գյումրի համայնքի ղեկավարը 26.06.2020 թվականին տվել թիվ 36/20 շինարարության թույլտվությունը, որի համաձայն՝ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակող է հանդիսանում Ընկերությունը: Միննույն ժամանակ կառուցապատող Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ ն շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի կողմից Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացված 29.06.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ տեխնիկական հսկողությունն իրականացնողը նս Ընկերությունն է:

Տեսչական մարմնի ղեկավարի՝ 25.03.2021 թվականի «Ստուգում իրականացնելու մասին» հանձնարարագրի հիման վրա ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սունդուկյան փողոց (Գորկու փողոցից մինչե Տերյան փողոց) հասցեում փողոցի հիմնանորոգման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական պահանջների կատարման ն պահպանման վերաբերյալ իրականացված ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 10.05.2021 (թվականին կազմվել է «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում(ներ) կատարելու վերաբերյալ» թիվ Ք/470-2021/1 արձանագրությունը, որում, որպես տեխնիկական հսկողություն իրականացնող նշվել է Ընկերությունը:

Վերոգրյալ փաստերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ կառուցապատող Գյումրու համայնքապետարանի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/8623/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել